ԵԱ-Մ20. Ջուլիետա Ավանեսյանը նվաճեց Հայաստանի 10-րդ ոսկե մեդալը
ՍպորտԼեհաստանում ավարտվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 10-րդ ոսկե մեդալը:
Ջուլիետա Ավանեսյանը (87 կգ) մինչև 20 տարեկանների պայքարում երկամարտի 235 կգ (108+127) արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող: Հայ մարզուհին պոկում ու հրում վարժություններում ևս ոսկե մեդալ նվաճեց: