Արդարադատության նախարարությունը փաստեց՝ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է թատրոնի գործունեությունը. «Գոյ»
Մշակութային«Արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» Թատրոնի գործունեությունը: Այդ պատճառով նոյեմբերի 4-ին` Ժամը 11:00-ից, «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը: Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի եւ կենթարկվի օրինական պահանջին», - այս մասին հայտարարություն է տարածվել «Գոյ» թատրոնի պաշտոնական էջում: