Հռչակավոր դաշնակահար Դենիս Մացուևը բացառիկ ծրագրով Երևանում
ՄշակութայինՀանդիսատեսի պահանջով, ինչպես նաև մենահամերգի տոմսերի արագ սպառվելու հետևանքով՝ ևս մեկ տպավորիչ երեկո իր ունկնդիրների համար․Նոյոմբերի 8–ին ժամը 19։00 Արամ Խաչատրյան համերգասրահում Դենիս Մացուևը և ընկերները ելույթ կունենան՝ «Ջազը և դասականը» սիրված հեղինակային ծրագրով։
Այս նախագիծն իր փառքի վերելքին է հասել այնպիսի բեմերում, ինչպիսիք են Փարիզի Շանզ Էլիզեն և Մոսկվայի Մեծ թատրոնը, Վիեննայի Մուզիքֆերայնը՝ արժանանալով բուռն արձագանքի և անջնջելի հետք թողնելով հանդիսատեսի սրտում։
Դենիս Մացուևը՝ համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար և ջազի հանճարը, Պ.Ի. Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի հաղթողը և Գրամաֆոն մրցանակի դափնեկիրը, ում անգերազանցելի վիրտուոզությունն ու հուզիչ կատարումները գերել են հանդիսատեսին Նյու Յորքի Քարնեգի Հոլլում, Լոնդոնի Ռոյալ Ալբերտ Հոլլում, Վիեննայի Շտացալ համերգասրահում, Բեռլինի Ֆիլհարմոնիայում և աշխարհի այլ անվանի համերգասրահներում։
«Ջազը և դասականը» ծրագրի շրջանակներում մեզ հետ կլինեն նաև՝
- Անդրեյ Իվանով /կոնտրաբաս/
- Ալեքսանդր Սինգեր /հարվածային գործիքներ/
- Եկատերինա Մոչալովա /դոմրա/
- Բորիսլավ Ստրուլև /թավջութակ/
- Սոֆյա Տյուրինա /սաքսոֆոն/։
Եկատերինա Մոչալովան կատարելու է իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Բացինիի ամենաբարդ ստեղծագործություններից մեկը՝ դոմրայի հնչյունավորմամբ՝ ջութակի փոխարեն։ Համերգի ընթացքում դուք կվայելեք Ռախմանինովի, Չայկովսկու, Գերշվինի, Բախի, Պագանինիի, Շոստակովիչի լավագույն ստեղծագործություններից։ Երաժիշտների յուրահատուկ մեկնաբանություններն ու էներգիան այս համերգին նոր մակարդակի երաժշտական փորձառություն են երաշխավորում։
Այս յուրահատուկ համերգային ծրագիրը ջազի և դասականի հեղափոխություն է՝ մի տպավորություն, որը չի կարելի բաց թողնել։ Շտապեք տոմսերը ձեռք բերել հետևյալ հարթակներից՝ HayaFestival Tomsarkgh Ticketon Տեղեկությունների համար զանգահարել՝ +374 77 805687: