Caviar ապրանքանիշը ներկայացրել է Millennium տակդիրը
ՀասարակությունCaviar ապրանքանիշը, որը հայտնի է սմարթֆոնների շքեղ աքսեսուարներ պատրաստելով, իր կայքում ներկայացրել է Millennium տակդիրը, որը նախատեսված է iPhone 16 Pro-ի համար: Այն առանձնահատուկ է նրանով, որ դրանում կիրառվել է Ռուսաստանում հայտնաբերված մամոնտի ոսկոր, որը 10,000 տարվա հնություն ունի:
Տակդիրը զարդարված է մամոնտի ոսկեզօծ ռելիեֆով և Չելյաբինսկում ընկած երկնաքարի բեկորով, ինչը, ըստ Caviar-ի՝ այն դարձնում է ոչ միայն ֆունկցիոնալ աքսեսուար, այլև արվեստի գործ։ Տակդիրն արժե 300,000 ռուբլի (մոտ 3100 դոլար):
Caviar-ը հայտնի է Apple-ի, Samsung-ի և Huawei-ի սմարթֆոնների և աքսեսուարների անհատականացման իր բացառիկ նյութերով: Այս դեպքում հազվագյուտ նյութի օգտագործումն ընդգծում է բրենդի կարգավիճակը՝ որպես շքեղ ապրանքներ արտադրող: