Արեգակի վրա օրերս հզոր բռնկում է տեղի ունեցել
ՀասարակությունԱրեգակի վրա այսօր հզոր բռնկում է տեղի ունեցել, հաղորդում էՌուսաստանի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը:
Ինստիտուտը չի տեղեկացնում, թե արդյոք բռնկումն ուղեկցվել է պլազմայի արտանետմամբ և արդյոք այն կառաջացնի մագնիսական փոթորիկ։
Նախորդ անգամ Արեգակի վրա X դասի բռնկում գրանցվել էր հոկտեմբերի 9-ին։ Բռնկման հետևանքով արեգակնային պլազմայի մեծ արտանետում էր տեղի ունեցել, ինչը մագնիսական փոթորիկ էր առաջացրել։
Հոկտեմբերի 10-ին արդեն Երկիր մոլորակ էին հասել արեգակնային նյութի ամենախիտ միջուկները՝ առաջացնելով բևեռափայլեր։ Այնուհետև սկսվել էր ամենաբարձր՝ հինգերորդ մակարդակի մագնիսական փոթորիկ: Հաջորդ օրը դրա հզորությունը նվազել էր մինչև չորրորդ մակարդակ։