Մասնագետների կողմից գլխացավի բուժման նոր մեթոդ է ներկայացվել
ՀասարակությունԻնչպես գրում է gogetnews.info-ն, կլինիկական կենտրոնի մասնագետները պնդում են, որ այդ մեթոդը օգնում է մարդկանց ազատվել միգրենից: Հետազոտողների խոսքերով, հատուկ ակնոցների օգտագործումը օգնում է նվազեցնել ցավային զգացողությունների առաջացման հաճախականությունը:
Միգրենից կանոնավոր կերպով տառապում է երկրագնդի բնակչության գրեթե 15%-ը: Շատ դեպքերում գլխացավն ուղեկցվում է աչքերի ցավերով, լույսի, ձայնի նկատմաբ զգայնությամբ, սրտխառնոցով կամ փսխմամբ:
Հետազոտության նախաձեռնողները՝ Նորսվելլի գլխացավի կենտրոնի ու Բոստոնում գտնվող Իսրայելի բժշկական կենտրոնի մասնագետները, իրականացրել են միգրենով տառապող 70 հիվանդների հետազոտություն:
Պարզվել է, որ լույսով թերապիան օգնում է մարդկանց ազատվել գլխացավից: Հոգեբանները պարզել են, որ կանաչ լույսը նվազեցնում է ցավային զգացողությունների արտահայտման ինտենսիվությունը: