5 բան, որ ձեզ կասի տղամարդը, եթե նրա սերն իրական է
ՀասարակությունՄիգուցե ոչ հիմա, բայց հաստատ 3-6 ամսվա ընթացքում՝ հաստատ: Հակառակ դեպքում կարող եք առանց անհանգստանալու սեղմել «Հաջորդ» կոչվող կոճակը:
1. Ես հիանում եմ քեզանով
Եվ հիմա մենք չենք խոսում սեռական մտերմության կամ ցանկության մասին: Սենյակ մտնելիս դու ստիպում ես սրտիս ավելի ուժգին բաբախել: Ուրախ եմ, որ դու գոյություն ունես, և նշանակություն չունի, թե ով եմ ես` քո տղամա՞րդը, թե՞ պարզապես մեկը, ով քեզանով հիանում է 5 մետր հեռավորությունից:
2. Դու ոգեշնչում ես ինձ
Ինձ դուր է գալիս, թե ինչպես ես ապրում, ինչով ես հետաքրքրվում, ինչպես ես անցկացնում քո ժամանակը, ինչ ուղի ես ընտրել և ինչպես ես հարաբերվում քեզ շրջապատող մարդկանց հետ:
3. Ես հարգում եմ քեզ
Դու առաջին մարդն ես, ում մասին մտածում եմ, երբ ինչ-որ մեկի լուրջ կարծիքի կարիքն ունեմ: Եվ սա վերաբերում է բացարձակապես ամեն ինչին:
4. Ես պարզապես սիրում եմ համբուրել քեզ
Նույնիսկ շատ շատ տարիներ հետո ես ինձ լավ կզգամ, քանի դեռ կկարողանամ համբուրել քեզ այնքան, որքան ուզում եմ:
5. Ես չեմ ուզում փոխել քեզ
Այո, քո մեջ կան բաներ, որոնք ինձ դուր չեն գալիս: Բաներ, որ ես չեմ սիրում: Բայց դու դու ես: Եվ ես չեմ ուզում կորցնել այն ամենը, ինչը գալիս է քեզ հետ: Ես չեմ համարձակվի վերաշարադրել հավասարումը, թող դրա մեջ ամեն ինչ լինի այնպես, ինչպես կա: Ես ուզում եմ քեզ ապահով պահել և օգնել աճել: