Starlink ինտերնետային ծառայությունն առաջին անգամ Wi-Fi կապ է տրամադրել Qatar Airways-ին
ՀասարակությունSpaceX ընկերության Starlink ինտերնետային ծառայությունն առաջին անգամ Wi-Fi կապ է տրամադրել Qatar Airways-ին պատկանող Boeing 777 ինքնաթիռին, որը կատարելիս է եղել Դոհա-Լոնդոն չվերթը, տեղեկացնում է Space.com-ը։
SpaceX-ը պարզաբանել է, որ Boeing 777-ն ամենամեծ և ամենահեռահար թռիչքները կատարող մարդատար ինքնաթիռն է, որն առ այսօր օգտվել է Starlink-ի ծառայությունից։
Qatar Airways-ն այս կարևոր իրադարձության մասին տեղեկացրել է մամուլի հաղորդագրությամբ, որը Starlink-ի ինտերնետ կապի միջոցով ուղարկվել է Երկիր անմիջապես թռիչթի ժամանակ: Ըստ հաղորդագրության՝ ավիաընկերությունն իր 777 ինքնաթիռների պարկը կհամալրի Starlink ծառայությունով, որն անվճար կլինի ուղևորների համար 2025-ին։
Qatar Airways-ը նաև YouTube-ում հրապարակել է ընկերության գործադիր տնօրեն Բադր Մոհամմեդ Ալ Մեերի և SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի տեսազանգի տեսագրությունը, որը տեղի է ունեցել այդ թռիչքի ժամանակ՝ կրկին Starlink-ի ինտերնետ կապի միջոցով։