Ռուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ) «Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել «Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար «Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը Թրամփ ինչին է պետք Գրենլանդիան Ուկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուր Էսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի «Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ) Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ Ինձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ

Մանարյանի արձանի անվան տակ՝ տեղադրվեց նաեւ Ռուբեն Բաբայանի արձանը

Մշակութային

Տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը՝ Տիկնիկային թատրոնի դիմաց, որին ներկա էին Նիկոլ Փաշինյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մանարյան ընտանիքի անդամները, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Շատերը կզարմանան, ոմանք էլ նույնիսկ կհուզվեն, թե ինչքան մշակութասեր է դարձել օրվա իշխանությունը, որ իր հարգանքի տուրքն այսպիսի բարձր մակարդակով է մատուցում լուսահոգի արվեստագետին: Սակայն, շտապենք հիշեցնել, որ Երվանդ Մանարյանը ողջ կյանքում հարել ու սատարել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հորը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դրանով պայմանավորված էլ՝ Նիկոլ Փաշինյանը հենց եկավ իշխանության՝ Մանարյանին շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստի կոչում, հետմահու էլ արդեն կանգնեցվել է արձանը: Ու հարցն այստեղ բոլորովին այն չէ, թե արժանի՞ էր մայրաքաղաքի սրտում արձան ունենալ սիրված դերասանը կամ՝ ոչ, այլ այն, որ եթե լեւոնական չլիներ Մանարյանը ու Նիկոլի իշխանության գալն էլ չողջուներ, գուցեեւ այսպիսի ուշադրության չարժանանար: Բայց ուշագրավը սա չէ, այլ կանգեցված արձանն իր ամբողջականության մեջ:

Պարզվում է՝ Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելու անվան տակ՝ կենդանության օրոք կանգնեցվեց նաեւ Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի արձանը: Ու սա ամենեւին էլ հումոր չէ, այս մասին փաստում է ե՛ւ քանդակագործը, ե՛ւ ինքը՝ Բաբայանը: Քանդակի հեղինակ Արմենակ Վարդանյանն արձանի բացման արարողության ժամանակ նշել է, որ մոտոցիկլետի վրա՝ Մանարյանն է քանդակված, իսկ կողքին ասես տիկնիկ է մեղվի մարմնով՝ Ռուբեն Բաբայանի դեմքով։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասվածը փաստել է նաեւ Ռուբեն Բաբայանը. «Դա քանդակագործի հեղինակային ցանկությունն է եղել։ Ես բարդույթներ չունեմ»:

Ի՞նչ է ստացվում, փաստորեն, ՀՀ կառավարության որոշմամբ՝ 65 մլն դրամ էր հատկացվել Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների իրականացման համար, բայց ստացվեց, որ ՀՀ քաղաքացու գրպանի հաշվին այդ գումարի մեջ մտնում էր Ռուբեն Բաբայանի արձանի տեղադրումը եւս: Լավ, այդ ի՞նչ լավություն է արել Ռուբեն Բաբայանը նիկոլական իշխանությանը, որ մեկ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով են պարգեւատրում, մեկ արձանն են տեղադրում ու էլի քիչ է:

Հիշեցնենք, Ռուբեն Բաբայանի «արժանիքներից» մի քանիսը. բարդույթներ չունենալն այլասերվածության հետ խառնած` Բաբայանը 2019 թվականին Տիկնիկային թատրոնի տանիքի ներքո որոշել էր թույլ տալ, որ գեյ-շոու ցուցադրվի, «Պարադա» համասեռամոլների մասին պատմող ֆիլմը ներկայացվի: Այնուհետեւ մեծ աղմուկ բարձրացավ, որ նույն թատրոնում որոշել էին հարթակ տրամադրել սատանիստական թեմատիկայով եւ հակակրոնական ատրիբուտներով հայտնի Vader խմբին՝ համերգի համար:

Նույն Ռուբեն Բաբայանն էր, որ մեծ ոգեւորությամբ սատարում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնում տեղ գտած համասեռամոլների մասին պատմող երկու ֆիլմերին: Էլ չասենք, թե նա ժամանակին ինչպիսի մտքեր է արտահայտել թուրքին ու ադրբեջանցուն ներելու մասին: Եվ, ի վերջո, նա էր տարիներ շարունակ Սորոսի պետականաքանդ գործունեությունն արդարացնող ու գովերգող առաջամարտիկը եւ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի անդամը՝ մինչեւ 2020 թվականը ներառյալ: Եվ ահա նա է առաջին սորոսականն, ում արձանը տեղադրվեց Հայաստանում:

Հազար ողորմի, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, նա տարիներ շարունակ բարձրաձայնում էր ՀՀ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի արձանը Երեւանում տեղադրելու անհրաժեշտության մասին: Գոհար Գասպարյանի արձանն այդպես էլ չտեղադրվեց, իսկ Ռուբեն Բաբայանը կենդանության օրոք արդեն արձան ունի տիկնիկային թատրոնի դիմաց, որի տնօրենն էլ, ի դեպ, 2022 թվականից ո՛չ ավել, ո՛չ պակաս իր որդին է՝ Արտաշես Բաբայանը: Այսքանից հետո՝ Ռուբեն Բաբայանն ինչպե՞ս կարող է կրծքով չսիրել ու չպաշտպանել իր սրտի իշխանությանը, թեկուզ Արցախից հետո՝ Սյունիքն ու Գեղարքունիքն էլ հանձնեն, թեկուզ «Գոյ»-ից հետո՝ էլի թատրոններ փակվեն, թեկուզ թուրքի ու ադրբեջանցու հետ խորն ու համապարփակ քիրվայություն սկսեն: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ռուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ)«Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել«Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԹրամփ ինչին է պետք ԳրենլանդիանՈւկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուրԷսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի«Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ)Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-իՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԸմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Չինական անապատում տեղադրվել են ուղտերի լուսացույցներ՝ խցանումներից խուսափելու համար Մարսի վրա գարուն է սկսվել. գիտնականներն արձանագրել են գարնանային «սառցե պայթյուններ»«Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներինՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք. Մալխասյան«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»․ Ասադ Հասան ալ-ՇիբանիԿրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top