Կնոջ մի քանի գործողություն, որոնք կատաղեցնում են տղամարդկանց
ՀասարակությունԿա մի քանի բան, որոնք ուժասպառ են անում մեզանից նույնիսկ ամենահանգիստներին:
ԿԱՆԱՑԻ ՇՈՓԻՆԳ
Յուրաքանչյուր տղամարդ ենթարկվել է այս կտտանքներին 5, երբեմն էլ` 10 ժամ, երբ դու, մինչև հաշմանդամության աստիճան փաթեթների տակ կքած, նստած ես փափուկ աթոռին և մտածում ես, որ Մոսկվայի խցանումները շատ էլ մարդասիրական են, որ ֆուտբոլը հասցրել է սկսվել և ավարտվել, որ սա քո միակ հանգստյան օրն է, իսկ դու սիրում էիր այդ կնոջը:
ԿԻՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏԱՆԻՑ
Չի կարելի հենց այնպես մարզակոշիկները հագնել և թափել աղբը: Ուր էլ գնա, առնվազն 2 ժամ պետք է ծախսի անհասկանալի զգեստափոխության վրա, դժբախտ մոխրոտի հոգոցներով, որն ընդհանրապես հագնելու բան չունի: Իհարկե, չէ որ ամեն տեսակ կոշիկների, զգեստների, շարֆերի, բլուզների, շապիկների, տաբատների, ուլունքների, թևնոցների և այլնի 1000 միավորը, որ սատանան է ստեղծել, հնացել և ձանձրացրել է դեռևս երեկ: Վաղուց շոփինգի չի գնացել:
ԿԻՆԸ ՂԵԿԻ ՄՈՏ
Քաղաքակրթական մի ամբողջ շերտ գոյություն ունի, որոնց անհրաժեշտ է արգելել ղեկի առաջ նստել: Նրանց պետք է ուղիղ ճանապարհային ոստիկանություն տանել և տատու անել. «Անիծյալ լինես, եթե էս կնոջը ղեկի առաջ նստեցնես»: