Գիտնականները պարզել են՝ մանկական ճարպակալումը ինչին է խթանում
ՀասարակությունԱսթման քրոնիկ հիվանդություն է, որն առաջանում է շնչուղիների բորբոքման հետևանքով: Վերջին տասնամյակում այն համառորեն աճում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում:
4835 երեխաների հետազոտությունը ցույց է տվել, որ շնչառական հիվանդությունների առաջացման ռիսկը, մարմնի ինդեքսի յուրաքանչյուր հավելյալ միավորի ավելացման դեպքում, բարձրանում է 55%-ով:
Մասնագետները նշում են, որ երեխաների մոտ ասթման բավականին դժվար վիճակ է և հարկավոր են հավելյալ հետազոտություններ, որպեսզի հնարավոր լինի գտնել մեթոդներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կանխել հիվանդության նոպաներն ու հետագա բարդացումները:
Իսկ ահա թույլատրելի նորմայի սահմանում մարմնի ինդեքսի պահպանումը կարողէ օգնել նվազեցնել ասթմայի զարգացման ռիսկը:
Չնայած ասթմայի առաջացման հիմնակն պատճառները հայտնի չեն, որոշ գիտնականներ կարծում են, որ ճարպակալումը կարող է այդ պատճառներից մեկը լինել:
Նախորդ հետազոտությունները ևս ցույց են տվել, որ մարմնի ծավալի ավելացումը կարող է բարձրացնել մանկական ասթմայով հիվանդանալու դեպքերի թիվը:
Մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին նպաստել իրենց երեխայի առողջ քաշի պահպանմանը, որպեսզի կարողանան նվազեցնել շնչառական հիվանդությունների զարգացման ռիսկը:
Աղբյուրը՝ gogetnews.info