Հաքերներն արդեն սովորել են, թե ինչպես հարձակվել տիեզերական ենթակառուցվածքի վրա
ՀասարակությունՀաքերներն արդեն սովորել են, թե ինչպես հարձակվել տիեզերական ենթակառուցվածքի վրա և պարբերաբար փորձում են կոտրել այն, այժմ ամենախոցելին նավիգացիոն համակարգերն են, և հիմնական վտանգը ներկայացնում են թիրախավորված հարձակումները և հաքտիվիզմը, երբ կիբեռհարձակումների միջոցով ուշադրություն են հրավիրում սոցիալական կամ քաղաքական խնդիրների վրա, RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Kaspersky GReAT-ի փորձագետ Իզաբել Մանջարեսը։
Փորձագետի խոսքով՝ ողջ տիեզերական ենթակառուցվածքը կարելի է բաժանել երեք սեգմենտի՝ արբանյակներ, ազդանշանների ընդունիչներ և դրանց հետ կապված ամեն ինչ, և վերջնական օգտագործողներ։
«Ամենախոցելի մասը հենց ընդունիչներն են, այսինքն՝ տիեզերքին սպառնացող վտանգը հիմա միայն բոլոր տեխնոլոգիաների վերգետնյա հատվածն է: Այս ընդունիչների կառուցվածքը մեծ թվով պոտենցիալ խոցելիություններ շահագործելու հնարավորություն է թողնում։ Կարևոր է, որ նման սարքերը մուտք չունենան ինտերնետ, բայց հաճախ ունենում են, և դա շատ վտանգավոր է»,- պարզաբանել է հետազոտողը։