Հոգեբանը նշել է՝ ինչպես դառնալ սեփական ճակատագրի տերը
ՀասարակությունՁեզնից պահանջվում է պատասխանել երեք հարցի։ Մեթոդի կիրառման համար հարկավոր է 3 մաքուր թուղթ, գրիչ և ժամացույց։
Հարց 1. կյանքի նպատակներ
Պետք է վերցնել առաջին թուղթը և ամենավերևում գրել.«Որո՞նք են իմ կյանքի նպատակները»։ Այսինքն՝ այն ամենն, ինչին ցանկանում եք հասնել։ Դուք ունեք 2 րոպե, որպեսզի գրեք պատասխանը։ Պատասխանը պետք է լինի կարճ և բովանդակալից։ Այնուհետև 2 րոպե հարկավոր է, որ վերանայեք ձեր գրածը և հասկանաք, թե ինչ եք բաց թողել։
Հարց 2. կյանքի նպատակներ
Սովորաբար առաջին թերթիկի վրա գրում են վերացական երևույթներ՝ «սեր», «երջանկություն», «հարստություն» և այլն։ Ուստի, անհրաժեշտ է լրացնել երկրորդ թերթիկը՝ պատասխանելով «Ինչպե՞ս կցանկանայի ապրել 3 տարի անց»։ Դուք նորից ունեք 2 րոպե ժամանակ և ևս 2-ը՝ վերանայելու համար։
Հարց 3. կյանքի նպատակներ
Այժմ երրորդ թերթիկի հերթն է։ Կրկին վերևում պետք է գրել հարցը. «Եթե ես իմանայի, որ վեց ամիս անց մահանալու եմ, ի՞նչ կանեի այդ ընթացքում»։ Պատասխանելու համար ունեք 2 րոպե ժամանակ և ևս 2-ը՝ վերանայելու համար։