Գիտնականները նշել են, որ ցերեկային քունը կարող է օգնել...
ՀասարակությունՀայտնի է, որ ցերեկային քունը ոչ միայն օգնում է թարմանալ, այլ նաև բարձրացնում է արտադրողականությունը: Սակայն, ինչպես գրում է Zee News-ը, Մայոի կլինիկայի մասնագետները զգուշացնում են, որ ցերեկային ժամերի քունը կարող է հանգեցնել հիպերտոնիայի:
Գիտնականները ուսումնասիրել են 1122672 մարդու մասնակցությամբ 9 հետազոտությունների տվյալներ ու եկել են այն եզրակացության, որ ցերեկային ժամերին քնելու սիրահարների մոտ հիպերտոնիայի առաջացման ռիսկը 13- 19%-ով բարձր է:
Գիշերային ժամերին աշխատող ու մի պահ քնող մարդկանց մոտ, հիպերտոնիայի ռիսկի բարձրացում չի նկատվել: Գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց մասնակցությամբ մեկ այլ հետազոտության արդյունքներ ցույց են տվել, որ գիշերվա կարճ քունը աշխատավայրում, նվազեցնում է հիպերտոնիայի ռիսկը 21%-ով:
Հետագա հետազոտությունները կօգնեն հաստատել գիշերային քնի տևողությունը, ինչպես նաև պարզել, ազդում է արդյոք ռիսկի վրա դիետան, ֆիզիկական վարժություներն ու տարբեր հիվանդությունները: Ավելացնենք նաև, որ Մայամիի համալսարանի մասնագետների կարծիքով, հիպերտոնիայից պաշտպանում են կանաչ տարածքները: