Բրազիլիայի ղեկավարն ասել է, թե ում կցանկանար տեսնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում
ՄիջազգայինԲրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ասել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում նախընտրում է տեսնել Ամերիկայի ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսին, Euromedia24-ի փոխանցմամբ` Բրազիլիայի ղեկավարն այդ կարծիքը հայտնել է LCI հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Հիանալի կլինի տեսնել իշխանության ղեկին դեմոկրատների թեկնածուին»,- հայտարարել է Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան:Նրա կարծիքով՝ Հարիսի պաշտոնավարումը ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնում կնպաստի երկրում ժողովրդավարության ամրապնդմանը։
Այդ կապակցությամբ նա հիշեցրել է Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհը։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին։