Հրդեհ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում Խուրմա. ինչու պետք է սիրել այն Երիտասարդ հաղորդավարներն արժանացան պատվոգրի՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվ Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ Որքան երկար է Կիևը խախտում պայմանավորվածությունները, այնքան քիչ տարածք է մնում նրան. Լավրով Մանարյանի արձանի անվան տակ՝ տեղադրվեց նաեւ Ռուբեն Բաբայանի արձանը Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել տրամագծորեն հակասող որոշմանը. Գեղամ Ստեփանյան Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն Կլինի նոր պատերազմ. Աստղաբանը ուղիղ եթերի ընթացքում բացառիկ կանխատեսում է իրականացրել ԱՄՆ-ը ռմբակոծիչներ կուղարկի Եվրոպա՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով

Տրանսպորտային համակարգի նկատմամբ ցուցաբերվում է շատ սիրողական, «մատների արանքով» մոտեցում․ Մասնագետները ահազանգում են

Սպառողի անկյուն

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներ և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է։ Օգտատերերն առավոտյան հրապարակել էին տեսանյութ, որտեղ անասելի հերթ էր մետրոյում, այդ տեսարանից կարո՞ղ ենք ենթադրել, որ հանրությունը դեռ պատրաստ չէ միասնական տոմսային համակարգին: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ․

-Ցավոք, Հայաստանում տրանսպորտային համակարգի նկատմամբ ցուցաբերվում է շատ սիրողական, «մատների արանքով» մոտեցում: Բոլոր տեսակի գնահատականներում կա սիրողականության տարր, թե՛ իշխանահաճո, թե՛ ոչ իշխանահաճո գնահատականների մասին է խոսքը։ Երևանում տրանսպորտային բարեփոխումների մասին մենք խոսում ենք 2013 թվականից, հիշեք տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, բարեփոխումները, տարաբնույթ հանձնաժողովները և այլն։ Նախորդ քաղաքային իշխանությունները ձեռքները վեր բարձրացրած՝ ասացին՝ սա մեր խելքի բանը չէ, և միջազգային խորհրդատուին պատվիրեցին մայրաքաղաքի համար օպտիմալ տրանսպորտային համակարգ։ Այդ աշխատանքները դեռևս չէին ավարտվել, ու մայրաքաղաքն ունեցավ քաղաքային նոր իշխանություն, որը տվեց գումարի մյուս հատվածը։ Այսինքն՝ նոր իշխանությունը չասեց՝ այս ինչ վատ բան եք բերել, փողը չենք տալիս, ասացին՝ լավ բան է, փողը տալիս ենք։ Հիմա Երևանը կարող է ունենալ օպտիմալ տրանսպորտային համակարգ, եթե միջազգային այդ խորհրդատուի ասածներն անեն»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Նրա պարզաբանմամբ՝ տրանսպորտային համակարգը միայն ավտոբուսն ու ավտոբուսային գիծը չէ, այն շատ ավելի խորը համակարգ է։ Տրանսպորտի ինքնարժեքը ձևավորվում է ծախսերի և մուտքերի հաշվին։

-Օրինակ, կանգառների սարքելը մենք տրանսպորտի գումարի մեջ մտցնելո՞ւ ենք, թե՞ չենք մտցնելու։ Թե՞ ինչ-որ մասնավոր ընկերության ասելու ենք՝ այս իքս կանգառը դու ես վերանորոգելու, ու ինչ-որ ժամանակահատվածով դնելու ենք իրենց գովազդը՝ այդ ժամանակահատվածում չվճարելով գովազդի գումարը։ Բայց կարող է պարզվել, որ տենդեր են հայտարարում, ինչ-որ մեկը գալիս է, և՛ անվճար գովազդ է բերում, և՛ ամսական գումար է վճարում համայնքին։ Հիմա այդ ամսական գումարը մենք դնելո՞ւ ենք տրանսպորտի սուբսիդավորման մեջ, թե՞ ոչ։ Տրանսպորտային համակարգը բաղկացած է նման նուրբ հարցերից։ Մենք հիմա քննարկում ենք ոչ թե տրանսպորտային համակարգը, այլ դրա վճարման համակարգը, այսինքն՝ քննարկում ենք ոչ օպտիմալ համակարգին փող տալու հարցը։ Ըստ այդմ, երբ ասում են, որ՝ տրանսպորտի փողը պետք է մանկապարտեզների՞ց կտրենք տանք, ես ասում եմ՝ ոչ, պետք է գումարը կտրեն ու տան ապիկար կառավարիչների պարգևավճարներից ու գործուղման ծախսերից։ Երբ տրանսպորտի ուղեվարձն արժի 150 դրամ, իսկ ուղևորը վճարում է 100 դրամ, 50 դրամը, այսպես թե այնպես, մի տեղից վճարվում է, ուստի այդ 50 դրամը պետք է վճարվի պարգևավճարներից, իշխանավորների գործուղման ծախսերից, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց կառավարման հետևանքով է ուղեվարձը 150 դրամ։ Իսկ եթե գրագետ կառավարեին, ապա ուղեվարձը կլիներ ոչ թե՝ 150, այլ պայմանական ասած՝ 120 դրամ։ Այդ դեպքում կլիներ օպտիմալ համակարգի օպտիմալ ինքնարժեք։

Իմ առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ ներդնել տրանսպորտի օպտիմալ համակարգ։ Սա գիտե՞ք ինչի է նման, որ մեկի գլուխը ցավում է, առաջարկում են կամ ամեն օր դեղ խմի, կամ գլուխը կտրում են, մինչդեռ պետք է այդ գլխացավի պատճառը բացահայտեն ու վերացնեն։

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ նկատում է․

-Քաղաքային իշխանությունները իրականությունից կտրված են, ու նրանց համար միևնույն է, թե մարդն ինչ վիճակով է երթևեկում տրանսպորտում, նրանց համար կարևոր է, որ ռեֆորմ են անում։ Եվ երբ իրենք ասում են, թե այս փորձնական շրջանը պետք է, որ մարդիկ սովորեն, իրականում սա մեծ բլեֆ է, որովհետև հունվարից քարտեր են լինելու, այդ նույն մարդիկ քարտեր են կարողանալու գնել, ու այդ հարմարությունները չկրեն: Այսքան շուտ ու անպատրաստ վիճակում այդ համակարգը մտցնելու միակ նպատակն այն էր, որ ապահովեն «ԹելՍել» հավելվածների հնարավորինս շատ ներբեռնումը։

Մենք հունվարի մեկից ունենալու ենք նույն վիճակը, ձմռանը, գիտեք, որ վիճակն էլ ավելի վատ է լինում։ Հունվարի մեկից նույն վատ տրանսպորտն ենք ունենալու, բայց բազմակի թանկ քաղաքացու համար, սա է մեզ սպասում։ Սա հերթական բլեֆն է, այստեղ քաղաքակիրթ միջոցների մասին խոսք լինել չի կարող, որովհետև այն, ինչ այսօր է իրականացվում, խայտառակություն է, ոչ թե քաղաքակիրթ միջոց։

Շատ լավ հիշում եմ, որ դեռ նախորդ տարի Կառավարությունից փող ուզեցին մետրոյի համար, որպեսզի վերազինում լիներ։ Հիշում եք, որ մենք նաև վթար ունեցանք, ու մարդկանց տարհանեցին, սա կարող է կրկնվել ցանկացած պահի, եթե հարցին լուծում չտրվի։ Բայց մենք չենք տեսնում, թե ինչ եղավ այդ գումարն արդյունքում, որովհետև շարժակազմը գնալիս ցնցվում է, յոթ րոպեն մեկ է գալիս ու ավելի քիչ թվով վագոններով։ Գուցե այդ գումարը չի բավականացրել, որովհետև խնդիրներն ավելի շատ են, չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ մենք այսօր չունենք վագոններ ու նորմալ ռելսեր։ 



Հրդեհ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանումԽուրմա. ինչու պետք է սիրել այնԵրիտասարդ հաղորդավարներն արժանացան պատվոգրի՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվԻրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդՈրքան երկար է Կիևը խախտում պայմանավորվածությունները, այնքան քիչ տարածք է մնում նրան. ԼավրովՄանարյանի արձանի անվան տակ՝ տեղադրվեց նաեւ Ռուբեն Բաբայանի արձանըՀետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել տրամագծորեն հակասող որոշմանը. Գեղամ ՍտեփանյանԾանրորդ Ալեքսանդր Լազարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԿլինի նոր պատերազմ. Աստղաբանը ուղիղ եթերի ընթացքում բացառիկ կանխատեսում է իրականացրելԱՄՆ-ը ռմբակոծիչներ կուղարկի Եվրոպա՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակովՈ՞վ է առաջատարը․ ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջին հարցումների տվյալներըՄիջոցառում ՝ նվիրված «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-րդ ամյակինՌուսաստանը անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կկիրառի.ՄեդվեդևԱյս մարդիկ իրենց թույլ են տվել մտնել քաղաքականության մեջ եւ Ինեկոբանկը վերածել գործիքի. ՉախալյանՀարսանիք չկա, զզվել եմ այս ասպարեզի անիմաստ ինտրիգներից. Հայկ ՀովհաննիսյանԱլեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, այդ թվում ես՝ Ձեր խոնարհ ծառան, շատ լավ գիտակցում ենք, որ առանց վարչապետի մենք քաղաքական զրոներ ենք․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումՀրկիզել է կնոջը և մի քանի օր պահել տանըՎշտի այս ժամին մենք հայտնում ենք մեր համերաշխությունը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ սերբ ժողովրդինCOP29-ը տեղի չէր ունենա Ադրբեջանում, եթե անցյալ տարի ՀՀ իշխանությունը վետո դներ ՄԱԿ որոշման վրա. ԳեղամյանՊետրոսյանին հրավիրել են Comedy Club-ի ռեզիդենտ դառնալՏրանսպորտային համակարգի նկատմամբ ցուցաբերվում է շատ սիրողական, «մատների արանքով» մոտեցում․ Մասնագետները ահազանգում ենԴերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն անճանաչելի է դարձել. լուսանկարներԱստղագուշակ՝ նոյեմբերի 2-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ինՈրքան գումար է երեկ հավաքագրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-նՄայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում (տեսանյութ)ՇՏԱՊ. Շիրակի մարզում ամուսինը պատանդ է վերցրել 23-ամյա կնոջը, սպառնացել կտրել նրա կոկորդըՄոսկվայում բացվել է Ռուսական աշխարհի 26-րդ վեհաժողովըԱնչափ հուզիչ. ցավալի դեպքից հետո Նարե Գևորգյանը հրապարակում է արել`Մաշ Իսրայելյանի ձեռքը բռնածՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 24 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի տարածքում. ՊՆՍերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն», թեման միշտ պահվել է արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում«Իսկանդերը» Խարկովում ոչնչացրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի ակադեմիան (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամեն նշան ունի իր գույնը, որը գրավում է փողը և հաջողությունը․․․Իմացիր քոնը Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները ԵԱ-Մ20. Ալեքսանդր Լազարյանը` ոսկե մեդալակիր «Հրապարակ». Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության«Փաստ». Բա որ «շեֆը» զայրանաԿուրախովոյի հարավային թեւում ռուսները վերսկսեցին լայն ճակատով հարձակումը (Քարտեզ)«Հրապարակ». Միլիարդավոր դոլարներ են վատնվել. Քրեական վարույթ է հարուցվել«Ժողովուրդ». Հաղորդագրություն են տարածում ո՛չ թե օտար պաշտոնյաների, այլ ՀՀ նախարարների հետ հեռախոսազրույցների մասինԱստղագուշակները պարզել են, թե որ նշանների մոտ 2025 թվականին կարիերայի և անձնական կյանքի փոփոխություններ կլինեն «Փաստ». Արցախցիներին աջակցություն կտրամադրվի ևս երեք ամիս, դրանից հետո այն կտրամադրվի բացառապես առանձին խմբերիApple-ը նախատեսում է 3 տարում իր ողջ արտադրանքը համալրել սեփական Wi-Fi չիպով«Հրապարակ». ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել են»Մասնագետը նշել է՝ միրգը որքան օգտակար է հղիության ընթացքում«Ժողովուրդ». Քոչարյանը համախոհներ է փնտրում, որ չպաշտոնազրկվի. ՔՊ փակ նիստի հետքերովԳեղեցիկ կնոջ 5 հատկանիշները՝ ըստ Օդրի Հեփբերնի«Փաստ». Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top