Ո՞վ է առաջատարը․ ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջին հարցումների տվյալները
ՄիջազգայինԱՄՆ նախագահական ընտրությունների վերջին հարցումների տվյալները՝ նոյեմբերի 1-ի 9։10-ի տվյալներով հետեւյալն են․
FiveThirtyEight. Թրամփն այս պահին 8,1% տոկոսով առաջ է Օհայո նահանգում. Թրամփ 51.8%, Հարիս 43.7%։
Polymarket. Թրամփի հաղթելու շանսերը գնահատվում են 94%: Սա համաշխարհային կարևոր իրադարձությունների կանխատեսման առաջատար պլատֆորմ է։ Մյուս երկու բրիտանական խոշոր խաղադրույքներ ընդունող եւ կանխատեսումներ անող Sporting Index եւ Betfair Exchange պլատֆորմներում եւս Թրամփն է առջեւում։
ABC News Project 538․ Հարիսը առջեւում է 48%, Թրամփն ունի 46.8%։ Օրեր առաջ Հարիսը այս նույն հարցումներով Թրամփից առաջ էր 4%-ով։
270towin․ Հարիսը 1.2%-ով առաջ է Թրամփից։
RealClearPolling․ Թրամփն առաջ է անցել Հարիսից 0.3%-ով։
Kalshi․ համարվում է ամերիկյան ամենամեծ հեղինակավոր կանխատեսման հարթակներից, որտեղ Թրամփի շանսերն այսօր 64%-ից նվազել են 55%-ի։ Թվերը ժամ առ ժամ փոխվում են՝ ոչ հօգուտ Թրամփի։
Ալան Լիխտման․ 77-ամյա պատմության այս պրոֆեսորը, որին անվանում են կանխատեսումների պրոֆեսոր, շուրջ 40 տարի ճիշտ է կանխատեսել ամերիկյան ընտրությունների ելքը։ ԱՄՆ վերջին 10 ընտրություններից 9-ի դեպքում նրա կանխատեսումներն իրականացել են։
Բացառություն է եղել միայն 2000 թվականը, որտեղ Բուշը հաղթեց դեմոկրատ Գորին։ Նա պնդում է, որ հաղթանակը Հարիսինն է։ Ի դեպ՝ այս մարդը ոչ էզոթերիկ է, ոչ աստղաբան, ոչ բախտագուշակ, պարզապես 13 ֆակտորներից բաղկացած մոդել է մտածել, որն էլ օգնում է նրան կանխատեսել ընտրության ելքը։