ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 24 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի տարածքում. ՊՆ
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում 24 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են 24 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ 8 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի մարզի տարածքում, ևս 8-ը՝ Կուրսկի, 2-ը՝ Բելգորոդի, 3-ը՝ Օրյոլի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում:
Մեկական ԱԹՍ էլ խոցվել է Ռոստովի և Նիժնի Նովգորոդի մարզերի տարածքներում ու Ղրիմում։