ԵԱ-Մ20. Ալեքսանդր Լազարյանը` ոսկե մեդալակիր
ՍպորտԼեհաստանում ավարտվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 9-րդ ոսկե մեդալը:
Ալեքսանդր Լազարյանը (102 կգ) մինչև 20 տարեկանների պայքարում երկամարտի 347 կգ (154+193) արդյունքով նվաճեց ոսկե մեդալ: Հայ ծանրորդը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր, հրում վարժությունում էլ նվաճեց ոսկե մեդալ: