«Հրապարակ». ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել են»
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի նախօրեի նիստում, Անդրանիկ Քոչարյանից բացի, «կատոկել» են նաեւ Հովիկ Աղազարյանին` Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի համար։ Որոշ պատգամավորներ ասել են՝ պատիվ չի բերում մեզ, որ անձնական շահից ելնելով քննադատենք պաշտոնյային, ժողովուրդն ի՞նչ կմտածի մեր մասին։
Աղազարյանին հանդիմանել է նաեւ Փաշինյանը, որ Քյարամյանը, այո, իրեն ճիշտ չի պահել, բայց դու էլ չես զիջել, ասել է, որ պետք է ավելի զուսպ լինեն, անգամ բարկացել է Աղազարյանի վրա, թե՝ միջադեպից հետո մեկ անգամ ասացիր, որ Քյարամյանը պիտի հեռանա` վերջ, սահմանափակվեիր, մինչ այսօր կրկնում ես։
Ոմանք տպավորություն են ստացել, որ Փաշինյանը Քյարամյանին չի պատրաստվում նեղացնել եւ նեղվում է Քյարամյանին պատժելու մասին խոսակցություններից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում