Թուրան կոչվող բրիտանա-թուրքական պրոյեկտի դեմն առնելու մեկ ճանապարհ կա. Նահապետյան Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անելիք ունի գեներալ Արթուր Վանեցյանը Այս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանի շուրթերից պետք է հնչի հիմա, հետո ուշ կլինի. ՀԱՊ կուսակցություն ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մի՛ վախեցեք եւ չհանձվեք. Արթուր Վարդանյան Հայրենիք ազատագրողը հողատուի հետ բանավիճելու բան չունի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը․ հայտնի են օրակարգային հարցերը Ռոբերտ Քոչարյանը վաղուց չի կարդում Փաշինյանի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները Մեր պետության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ Հիշեցում

100 դրամանոց կամ մի ավինյանական քյանդրբազություն

Հասարակություն

Ինչպես արդեն տեղեկացրել են քաղաքպետարանի մամուլի ծառայությունից, նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong եւ GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը։

Նախ անդրադառնանք մետրոյին եւ ընդգծենք արդեն իսկ գոյացած հերթերի մասին, որոնք առկա են: Բանն այն է, որ այդ համակարգը դեռ ծանոթ չէ հասարակությանը ու պիկ ժամերին՝ առավոտյան, երեկոյան, առաջացնում են աննկարագրելի հերթեր, քանի, որ շատերը դեռ օգտվելու, եւ այն կիրառելու ձեւերը չգիտեն:

Ինչ վերաբերեւմ է հասարակական տրանսպորտին. շատերի համար անհասկանալի է դառնում հեռախոսային հավելվածներով երթեւեկելու ձեւը: Ընդունենք, որ հասարակական տրանսպորտից օգտվում են հասարակության միջին խավը՝ ուսանողներ, աշխատողներ եւ թոշակառուներ: Ուսանողների պարագայում մի քիչ հեշտանում է խնդիրը, քանի, որ երիտասարդների համար ընկալելի է հեռախոսային հավելվածներով գործողություններ կատարելը, սակայն սա էլ ունի իր կողմից առաջացվող պրոբլեմներ՝ հեռախոսի մարտկոցի անջատվելը, ինտերնետի բացակայությունը կամ՝ ինտերնետի թույլ լինելու հետեւանքով դանդաղ աշխատելը: Նման դեպքերում ի՞նչ պետք է անի ուսանողը, ինչպե՞ս պետք է վճարի ուղեվարձը: Ինչպես ասացինք, այն ինտերնետով, որը Հայաստանում այդքան էլ վստահելի չի կարելի համարել, քանի, որ ամեն րոպե այն կարող է անջատվել հոսանքի տատանումների կամ անջատումների պատճառով: Չէ՞ որ ինտերնետը պետք է լինի երկկողմանի՝ ուղեւոր-բանկ: Ի՞նչ կլինի այդ դեպքում՝ կրկին հերթեր, հրմշտոց, նյարդայնացած ուղեւորներ:

Անցնենք թոշակառուներին. ինչպե՞ս պետք է տարեց թոշակառուն օգտվի հեռախոսային հավելվածից, երբ շատերն անգամ պատկերացում չունեն, թե ինչպես է միանում ինտերնետը եւ անջատվում:

Ստացվում է, որ քաղաքապետարանն ամեն բան անում է, որ անհարամարավետություն ապահովի ուղեւորին, ով առանց այն էլ մի կերպ է զսպում իր նյարդերն այս ծանր սոցիալ իրականության մեջ ու մի կերպ քարշ տալիս գոյը՝ օրվա հացի գումար վաստակելով:

Ինչեւէ, անցնենք 100 դրամանոցներին. ինչպես արդեն գիտենք, օրենքով է նախատեսված՝ օգտվել հանրային տրանսպորտից բացառապես 100 դրամանոցներով: Այսինքն, եթե չես հացրել գումարդ դարձնել 100 դրամանոց ՝ գնա ոտքով, համ էլ առողջարար է: Իսկ եթե գտնվել ես առավել հնարամիտ ու հասցրել ես գնել մոտավորապես 5000 դրամի 100 դրամանոց, որպեսզի ողջ ընտանիքիդ ապահովես բաղձալի կոպեկով, ապա հարց. արդյո՞ք Կենտրոնական բանկն ի վիճակի է ապահովելու բնակչության կողմից այդչափ պահանջվող եւ սպառվող 100 դրամանոցները: Արդյո՞ք կա բավարար չափի 100 դրամանոցներ շրջանառության մեջ:

Նշենք, որ այս պահի դրությամբ 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամների զանգվածը կազմում է շուրջ 3.46 մլրդ դրամ կամ 34.600.000 հատ (1 բնակչի հաշվով ավել քան 10 հատ)։ Ինչպես կասեր դասականը՝ «Աշտուշ...», սակայն, եթե մարդն օրական տեղաշարժվում է մի քանի ուղղությամբ՝ 3-4 անգամ, երբեմն չնախատեսված ու ամեն ընտանիքում կա միջին հաշվարկով չորս անձ, ապա հասարակ թվաբանություն է, այդ եղած 100 դրամանոցները պարզապես չեն բավարարելու միջին հաշվարկով կատարված ուղեւորների քանակի հետ: Կրկին կանգնում ենք քաոսային իրավիճակի առաջ:

Կատարենք պարզ հաշվարկ. միջին աշխատավարձը կազմում է 120,000 դրամ: Տրանսպորտի բոլոր միջոցներից օգտվելու համար քաղաքապետարանը հետեւյալ առաջարկն է անում՝ 880 դրամ կարժենա մեկ օրվա տոմսը, 4800 դրամ՝ 7 օրվա տոմսը, 8800 դրամ՝ 30 օրվա փաթեթը, 23600 դրամ՝ 90 օրվա համար, իսկ մեկ տարվա համար՝ 88.000 դրամ: Վերջին երեք տարբերակների դեպքում ուղեւորությունը կլինի անսահմանափակ: Օրական տոմս՝ 280 դրմ. 90 րոպեի համար: Մեկ եւ յոթ օրվա տոմսերի դեպքում կա սահմանափակում՝ համապատասխանաբար 8 եւ 30 երթեւեկում:

Ու սա անում են այն մարդիկ, ովքեր իբրեւ թե պայքարել էին 150 դրամի թանկացման դեմ: Տպավորություն է, որ իշխանությունն ու Քաղաքապետարանն ամեն բան անում են անհարամարավետություն պատճառելու, ավելի բարդացնելու ուղեւորի տեղաշարժը, քան հակառակը, ու սա դեռ սկիզբն է:

Հիշենք կարմիր գծերը, որն, իբրեւ թե, պետք էր թեթեւացներ քաղաքի ծանրաբեռնվածությունը եւ հեշտացներ կայանատեղի գտնելու հարցը: Արդյունքում, բնականաբար, ոչինչ չփոխվեց, փոխարենը քաղաքացին վճարում է 100 անգանից ավելի գումար կայանելու համար, սակայն եթե բախտը բերի ու դատարկ տեղ գտնի:

Խցանումների մասին անգամ խոսելն ավելորդ է, քանի որ խցանումների բալերը արդեն Երեւանում հասնում են 10 աստիճանի: Իսկ եթե անձրեւ կամ ձյուն է գալիս, նշանակում է քարանալ ու այլեւս չերթեւեկել, քանի որ Երեւանը վերածվում է Վենետիկի:

Վերադառնանք հանրային տրանսպորտին. այսպիսով, բախտավոր կհամարվի այն անձն, ով նախ կկարողանա առավոտյան եւ երեկոյան ժամերին խցկվել տրանսպորտ, սպասել ու հեռախոսով վճարում կատարել՝ հույս ունենալով, որ ինտերնետը սպառված չի լինի եւ արագ կաշխատի, հակառակ դեպքում՝ պետք է այդ նեղ պահին մի հատ էլ գրպանում 100 դրամանոց գտնի, որպեսզի վերջապես մուտք գործի տրանսպորտ, կանգնի կես ոտքի վրա, շնչի-արտաշնչի դիմացինի դեմքին ու երջանիկ եւ հաղթանակած կեցվածքով, դիմացիններին հրելով իջնի ավտոբուսից: Հետեւաբար, եթե քաղաքացին անցնի այս բոլոր ռուբիկոններն, ուրեմն՝ ինքը հերոս է ու անպարտելի այլեւս բոլոր հարցերում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Թուրան կոչվող բրիտանա-թուրքական պրոյեկտի դեմն առնելու մեկ ճանապարհ կա. ՆահապետյանՔաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անելիք ունի գեներալ Արթուր ՎանեցյանըԱյս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանի շուրթերից պետք է հնչի հիմա, հետո ուշ կլինի. ՀԱՊ կուսակցություն ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մի՛ վախեցեք եւ չհանձվեք. Արթուր ՎարդանյանՀայրենիք ազատագրողը հողատուի հետ բանավիճելու բան չունիԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը․ հայտնի են օրակարգային հարցերըՌոբերտ Քոչարյանը վաղուց չի կարդում Փաշինյանի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումներըՄեր պետության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետՀիշեցումՄահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր ՄալայանըՆախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել1920-ականներին Լիբանանում հայ որբերի կողմից հյուսված գորգը Հայաստանում էԾանր քաշերը գտնվում են ուժեղագույնի ձեռքերում. Լաշա Տալախաձեն` Վարազդատ Լալայանի մասին Անչափ հուզիչ. Տաթև Ասատրյանն իրականացրել է Նժդեհի ամանորյա երազանքը` գնելով մոտոցիկլետՏիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքն աճել էԼուկաս Սելարայանն այս շաբաթ կփոխի ակումբային գրանցումը Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին տեսնել Հաղթանակի հիշատակը կիսելու պատրաստ բոլոր օտարերկրյա հյուրերին. ՊեսկովՓաշինյանին խորհուրդ ենք տալիս բանավիճել ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ«Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ» շարժումը կտրականապես դեմ է նացիզմի ցանկացած դրսեւորմանըՍուրբ Ծննդյան առթիվ բրիտանական թագավորական մի շարք նստավայրեր բացվում են այցելուների առջևՀանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենակարճահասակ կանայք Էրդողանը շատ հեռուն է գնացել եւ ընկել է, այսպես ասած, թակարդը. Կարեն Հովհաննիսյաննախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ «դուխով» հրավիրել եսPantone գույնի ինստիտուտը հայտնել է 2025-ի տարվա գույնը Մասկը Տեխասում Մոնտեսսորի մեթոդի հիման վրա նախակրթարան է բացումՈւրուգվայցին ստեղծել է Մեսսիի դիմանկարով մեքենա՝ բաղկացած 100,000 ոսկեգույն մետաղադրամից ՆԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերԱռայժմ Պուտինի և Թրամփի համար իրական ազդակներ չեն եղել. ՌԴ Նախագահի մամուլի քարտուղարՉինացի գիտնականները «ռոբոտ-կատու» են ստեղծել Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառումը. ՓաշինյանՊուտինն ու Լուկաշենկոն մի քանի օրից կհանդիպենMeta-ն որոշել է ներդրումներ կատարել միջուկային էներգետիկայի ոլորտում՝ արհեստական բանականության զարգացման համարՄոսկվա-Թեհրան համապարփակ ռազմшվարական գործընկերության համաձայնագիրը կարող է ստորագրվել հունվարինՆիկոլն Էրդողանի համար ժամանակ է շահում.Armenian infoՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում համաձայնագիր է ստորագրվել ՀՀ-ում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասինԽՍՀՄ֊ կդառնար 102 տարեկան Ես հալածվողի նմա՞ն եմ. ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը` Փաշինյանի քայլերի մասինՓիղ հեծնելուց հետո Ալենը սկսել է պարել.Armenian infoԱնդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են… Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները. ԲացառիկԱնվանվել է դիետա, որը կարող է պաշտպանել վիրուսային վարակներից․ Scandinavian Journal of Public HealthYouTube այցելությունների քանակը Ռուսաստանում ռեկորդային նվազագույնի է հասելՊուտինը տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է ԱլիևինԿրեմլը մեկնաբանել է Ասադի ենթադրյալ ամուսնալուծության, ունեցվածքի սառեցման մասին տեղեկություններըՊուտինը Փեզեշքիանին 2025-ի առաջին օրերին ՌԴ այցելելու հրավեր է արելՋազի մաեստրո Լեւոն Մալխասյանը նշում է իր հոբելյանական 80-րդ տարեդարձըՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԹուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակությունԵրևանյան տրանսպորտում հունվարի 1-ց 100 դրամանոցներով այլևս հնարավոր չի լինի վճարել (տեսանյութ)Աշոտ Փաշինյանը չի ներկայացրել հայտարարագիրը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top