ԵԱ-Մ23. Միլենա Խաչատրյանը` արծաթե մեդալակիր
Սպորտ
Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել։
Հայ մարզուհին երկամարտում գրանցել է 218 կգ արդյունք ու արժանացել է արծաթե մեդալի: Պոկում վարժությունում Խաչատրյանը բարձրացրել է 96 կգ կշռող ծանրաձողը և այս վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում նա 122 կգ արդյունքով դարձյալ փոքր արծաթ է նվաճել: