Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Arménie Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Երկաթուղայինների» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել գործող պայմանագրի խամկետը 25-ամյա ֆուտբոլիստի հետ, որպեսզի նրան վաճառի հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշվում է, որ Տիկնիզյանի նկատմամբ ներկայումս հետաքրքրություն են ցուցաբերում «Սպարտակը», «Զենիթը», «Սևիլյան» և «Բետիսը»:
Ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրիժամկետը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 6,5 միլիոն եվրո: