«Բարսելոնայի» 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի` հոկտեմբերի լավագույն խաղացող։
Նախորդ ամիս լեհ ֆուտբոլիստը մասնակցել է երեք հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի հեղինակ։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: