Իրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա. New York Times
ՄիջազգայինԻրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա, հայտնում է New York Times-ը:
Այս հրամանը տվել է Այաթոլլահ Խամենեին՝ ուսումնասիրելով Իսրայելի կողմից վերջերս հասցված վնասի չափի մասին իր զինվորականների մանրամասն զեկույցը:
ԸԸստ Իսրայելի, հարձակումը վնասել է Իրանի հրթիռների արտադրության հնարավորությունները, Թեհրանի շրջակայքի հակաօդային պաշտպանության համակարգերը, կարևոր էներգետիկ ենթակառուցվածքը և հարավային գլխավոր նավահանգիստը։ Իրանական կողմի պնդմամբ, որեւէ էական վնաս չկա:
Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի` Խամենեին ասաց, որ հարձակման մասշտաբները և զոհերի թիվը (առնվազն 4 զինվոր սպանված) չափազանց մեծ են անտեսելու համար, և պատասխանի բացակայությունը կնշանակի պարտության ընդունում։
Իր հերթին Նեթանյահուն հասկացրել է, որ Իսրայելը պատրաստ է պատասխան հարված հասցնել։ Նրա խոսքով՝ «Իսրայելն այժմ Իրանում գործողությունների ավելի մեծ ազատություն ունի, քան երբևէ»։