Apple-ը նախատեսում է 3 տարում իր ողջ արտադրանքը համալրել սեփական Wi-Fi չիպով
ՀասարակությունApple-ը նախատեսում է մոտ երեք տարում իր գրեթե ողջ արտադրանքը համալրել սեփական Wi-Fi չիպով։ Այս քայլը կնվազեցնի ընկերության բաղադրիչների ծախսերը և կամրապնդի ապարատային և ծրագրային ապահովման ինտեգրումը, հայտնում է MacRumors-ը։
Չիպը կարտադրվի TSMC-ի 7 նմ տեխպրոցեսի միջոցով, որը հայտնի է որպես N7: Սա հաստատում է տեղեկություններն այն մասին, որ iPhone 17 Pro մոդելները կհամալրվեն Apple-ի մշակած Wi-Fi 7 չիպով, և այդ չիպը 2027-ին կներկայացվի iPhone 18-ի ողջ շարքում:
Սպասվում է, որ հաջորդ տարի Apple-ը նաև կթողարկի իր սեփական 5G չիպը՝ սկսած առնվազն հաջորդ iPhone SE-ից: Հակասական լուրեր կան այն մասին, թե արդյոք Apple-ի նախագծած 5G և Wi-Fi չիպերը կլինեն առանձին չիպեր, թե մեկ համակցված չիպ:
Wi-Fi 7-ը տրամադրում է 2,4 ԳՀց, 5 ԳՀց և 6 ԳՀց տիրույթներում տվյալների փոխանցում՝ միաժամանակ ապահովելով երթուղիչի աջակցություն, ինչն ապահովում է Wi-Fi-ի ավելի մեծ արագություն, ուշացման ավելի ցածր ցուցանիշ և ավելի հուսալի կապ: Wi-Fi 7-ը կարող է հասնել ավելի քան 40 Գբիտ/վրկ առավելագույն արագության, ինչը չորս անգամ ավելի արագ է, քան Wi-Fi 6E-ն: