Ահա՝ ինչ խնդրի կհանգեցնեն բարձրակրունկները հաճախ կրելը
ՀասարակությունՍտենդֆորդի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ 7-8 սմ կրունկների վրա քայլելն առաջացնում է քայլվածքի այնպիսի փոփոխություն, որը նկատվում է ծերացման ու ծնկային արթրիտի դեպքում: Այս հայտնաբերությունը կարող է օգնել բացատրել, այն փաստը, թե ինչու է օստեոարթրիտը 2 անգամ ավելի հաճախ հանդիպում կանաց և ոչ թե տղամարդկանց մոտ:
Արթրիտի առավել տարածված ձևերից է հանդիսանում օստեոարթրիտը, որն առաջանում է աճառների հյուծվածության հետևանքով: Հոդերի կռելը, այտուցվելն ու ցավերը կարող են դժվարացնել քայլելը, հատկապես աստիճաններ բարձրանալիս:
Հետազոտության շրջանակներում մասնագետները հետազոտել են տարբեր տեսակի կոշիկներով(սկսած հարթ ներբաններից մինչև 7.5 սմ բարձրությամբ կրունկներով) քայլող 14 կանաց քայլվածքը: Արդյունքները ցույց են տվել, որ որքան ավելի բարձր է եղել կոշիկի կրունկը, այնքան ավելի շատ է փոխվել կնոջ քայլվածքը:
Կոշիկի կրունկի բարձրությամբ պայմանավորված փոփոխությունների մեծ մասը նման են եղել ծերության ու օստեոարթրիտի զարգացման հետևանքով առաջացած փոփոխություններին:
Աղբյուրը՝ gogetnews.info