3 լավագույն նոութբուքների ընտրանին, որոնք հարմար են ուսման և աշխատանքի համար
ՀասարակությունՌուսական «Պալաչ» կայքի խմբագիրները կազմել են մինչև 70,000 ռուբլի (մոտ 723 դոլար) արժողությամբ երեք լավագույն նոութբուքների ընտրանին, որոնք հարմար են ուսման և աշխատանքի համար։
Ցուցակը բացում է Honor MagicBook 15-ը (2021 թ.)՝ 40,700 ռուբլի արժողությամբ (մոտ 420 դոլար): Այս գումարի դիմաց օգտատերերին առաջարկվում է 1,53 կգ քաշով և 16,9 մմ հաստությամբ ալյումինե պատյանով նոութբուք՝ 15,6 դյույմանոց IPS էկրանով և Full HD կետայնությամբ։ Այն աշխատում է AMD Ryzen 5 5500U պրոցեսորով, ունի 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ SSD ներկառուցված հիշողություն: Մյուս առանձնահատկությունները ներառում են հետ քաշվող վեբ-տեսախցիկ, մատնահետքի սկաներ միացման կոճակում և ստերեո բարձրախոսներ:
Նրան հաջորդում է Huawei MateBook D16-ը, որի գինն սկսվում 49,200 ռուբլիից (մոտ 508 դոլար): Այս նոութբուքն ունի 16 դյույմանոց IPS էկրան՝ Full HD կետայնությամբ, 8/512 ԳԲ հիշողություն և աշխատում է Intel Core i5-12450H պրոցեսորով: Huawei MateBook D16-ն ունի ստերեո բարձրախոսներ, լրիվ չափի ստեղնաշար, մատնահետքի սկաներ և վեբ-տեսախցիկ:
Ընտրանին եզրափակում է Xiaomi RedmiBook 14-ը (2024 թ․), որն արժե 69,000 ռուբլի (մոտ 713 դոլար): Այն հագեցած է 14 դյույմանոց IPS էկրանով 120 Հց հաճախականությամբ և 2.8K կետայնությամբ: Այն ստացել է Intel Core i5-13500H պրոցեսոր՝ 16 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ SSD ներկառուցված հիշողությամբ: