ՄՌՏ սարքը թույլ է տալիս ամենայն մանրամասնությամբ հետևել պտղի յուրաքանչյուր քայլին
ՀասարակությունՏեխնոլոգիական առաջընթացի արդյունքում ստեղծված Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նոր սարքը հնարավորություն կտա ապագա ծնողներին ամենայն մանրամասնությամբ հետևել մայրական արգանդում գտնվող փոքրիկի յուրաքանչյուր շարժին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սարքը հնարավոր կլինի կիրառել հղիության 20-րդ շաբաթում: Այդ շրջանում հնարավոր կլինի ամենայն պարզությամբ տեսնել փոքրիկի՝ մետաղադրամի մեծությամբ բաբախող սիրտը, ոտքերի, ձեռքերի, գլխի շարժումները, նույնիսկ հորանջելն ու բերանը բացել-փակելը:
Նշվում է, որ բրիտանացի գիտնականներից ավելի քան 13 մլն դոլար է պահանջվել այս սարքը ստեղծելու համար: