Հրաչյա Հակոբյանը՝ Ձորաղբյուրում տուն գնելու մասին
Հասարակություն«Դուք Միացյալ Նահանգներում տուն եք գնե՞լ»,– նման հարց լրագրողն ուղղեց ՔՊ–ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։
«Ո՛չ»,– պատասխանեց նա՝ նշելով, որ Երևանում մինչև պատգամավոր դառնալն ունեցել և շարունակում է ունենալ երկու բնակարան․ «Մեկը հայրական է, մյուսը ձեռք եմ բերել 2012 թվականին՝ նախկինների օրոք։ Ունեցել և շարունակում եմ ունենալ մեկ հողամաս՝ Ավանում»։
Հակոբյանը նաև նշեց, որ Ձորաղբյուրում է տուն ձեռք բերել, ապա զայրացավ լրագրողի դիտարկումից, թե «թանկ տեղ է»։
«Էն, որ ջուր չունեն, դա թա՞նկ տեղ է։ Շատ թանկ տեղ է, եկեք առեք՝ 25 հազար դոլար»,– ասաց պատգամավորը։