Հրկիզել է կնոջը և մի քանի օր պահել տանը
ՄիջազգայինՏղամարդը սպիրտ է լցրել կնոջ վրա և այրել նրան, ապա օրեր շարունակ փակի տակ պահել. սարսափելի մանրամասներ
Հրկիզել է կնոջը և մի քանի օր պահել տանը՝ սպառնալով նոր հրկիզել
Բաշկիրիայում ամուսինը հրկիզել է կնոջը. տուժողը ներել է նրան, սակայն դատարանը վերաբացել է գործը։ Այս մասին, Gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է մարզային դատախազությունը։
Ըստ տվյալների՝ այս տարվա մայիսին հարբած տղամարդը սպիրտ է լցրել կնոջ վրա և այրել նրան։ Արդյունքում ռուս կինը ստացել է առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ։
Չնայած ստացած վնասվածքներին՝ ամուսինը թույլ չի տվել կնոջը տանից դուրս գալ: Կինը խնդրել է բժիշկ կանչել, սակայն ամուսինը սպառնացել է, որ կրկին այրելու է, եթե օգնություն կանչի։
Տուժողին փրկել են իրավապահները, բայց չի հաղորդվում, թե ինչպես են իմացել դեպքի մասին։
Կասկածյալի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Ինչ-որ պահի կինը պահանջել է կարճել գործը, քանի որ կողմերը հաշտվել են, և կնոջ խնդրանքը բավարարվել է։