Օգտվողների մեծ մասը՝ խուսափում է ծալվող սմարթֆոններից
ՀասարակությունCNET-ի անցկացրած վերջին հարցմանհամաձայն՝ սմարթֆոն ունեցողների մեծամասնությունը մեծ արժեք չի տեսնում ծալվող սմարթֆոնների կամ արհեստական բանականության (ԱԲ) հնարավորություններ ունեցող սարքերի մեջ:
Չնայած Apple-ի, Google-ի և Samsung-ի նման ընկերությունների ջանքերին՝ հարցվածների մեկ քառորդը կարծում է, որ այս գործառույթներն անօգուտ են: Բացի դրանից՝ 45%-ը պատրաստ չէ հավելյալ վճարել ԱԲ գործառույթների համար, իսկ 34%-ը մտահոգությունների ունի դրանց օգտագործման գաղտնիության հետ կապված խնդիրների վերաբերյալ:
Սմարթֆոնը նորով փոխարինելու հիմնական պատճառներն են առանց վերալիցքավորման մարտկոցի աշխատանքի տևողության կրճատումը (61%), ավելի շատ հիշողությունը (46%) և ավելի լավ տեսախցիկ (38%) ունենալու ցանկությունը։ Միայն 18%-ի համար է ԱԲ-ն առանցքային գործոն նոր սարք ընտրելիս: