Ահա՝ ի՞նչէ պետք սմարթֆոն գնելիս
ՀասարակությունGadget Ufa սպասարկման կենտրոնի մասնագետները խորհուրդ են տալիս սմարթֆոն ընտրելիս ուշադրություն դարձնել ներկառուցված հիշողության ծավալին։ Նրանց կարծիքով՝ 128 ԳԲ-ից պակաս ներկառուցված հիշողություն ունեցող մոդելները հարմար չեն ակտիվ օգտագործման համար, հայտնում էUfacityNews-ը։
Հիմնական գործոններից մեկը, պետք է հաշվի առնել հեռախոս գնելիս, հիշողության ծավալն է»,- ասում են վերը նշված ընկերության մասնագետները։
Նրանց, ովքեր ակտիվորեն նկարահանում են բարձր որակով տեսանյութեր, խաղում ռեսուրսատար խաղեր կամ մեծ ծավալի ֆայլեր են պահում իրենց հեռախոսում, մասնագետները խորհուրդ են տալիս սմարթֆոն գնելիս դիտարկել 512 ԳԲ կամ ավելի բարձր հիշողությամբ մոդելներ:
Այնուամենայնիվ, նրանք զգուշացնում են, որ լրացուցիչ հիշողություն գնելը որպես «պահուստ», կարող է գործնականում արդարացված չլինել, եթե հեռախոսի հիշողությունը հազվադեպ է լցված լինում մեծ ֆայլերով և խաղերով: