Apple կորպորացիան մտադիր է ստեղծել շաքարաչափ, որը կարող է վերլուծել արյունը՝ առանց մաշկը ծակելու
ՀասարակությունԱմերիկյան Apple կորպորացիան մտադիր է ստեղծել շաքարաչափ, որը կարող է վերլուծել արյունը՝ առանց մաշկը ծակելու։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության վերլուծաբան Մարկ Գուրմանի տվյալներով՝ ընկերությունը մոտ է ոչ ինվազիվ եղանակով շաքարաչափ սարքի մշակմանը։ Apple-ը կարծում է, որ սարքն օգտակար կլինի ինչպես հաստատված շաքարային դիաբետով, այնպես էլ օգտատերերի համար, որոնք ցանկանում են վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը։
Սարքը մշակվում է ավելի քան 10 տարի։ Ընկերությունը որոշակի հաջողությունների է հասել. օրինակ՝ Apple-ը վերջերս թեստավորել է որոշ աշխատակիցների արյան վերլուծության հատուկ հավելված։ Մարկ Գուրմանը նշել է, որ սա չափազանց գաղտնի ուսումնասիրություն է, և ընկերության աշխատակիցները ստորագրել են բժշկական միջամտության մասին պայմանագիր և տեղեկատվության չբացահայտման մասին համաձայնագիր։I'm