Թուրան կոչվող բրիտանա-թուրքական պրոյեկտի դեմն առնելու մեկ ճանապարհ կա. Նահապետյան Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անելիք ունի գեներալ Արթուր Վանեցյանը Այս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանի շուրթերից պետք է հնչի հիմա, հետո ուշ կլինի. ՀԱՊ կուսակցություն ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Շիրակի մարզպետի ու սիրված համայնքապետի բարձր հովանու ներքո լուսավորվեց տոնակսն Արթիկը Մի՛ վախեցեք եւ չհանձվեք. Արթուր Վարդանյան Հայրենիք ազատագրողը հողատուի հետ բանավիճելու բան չունի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը․ հայտնի են օրակարգային հարցերը Ռոբերտ Քոչարյանը վաղուց չի կարդում Փաշինյանի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները Մեր պետության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ

Նիկոլ Փաշինյանի բոլոր անցումները մեզ վրա բավական թանկ են նստում. Ալեքսանդր Մանասյան

Ներքաղաքական

Օրերս Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ նախագահի նամակն է փոխանցել Ջո Բայդենի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը, որը դրա նախօրեին Բաքվում էր: Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը նրան էլ էր փոխանցել նախագահ Բայդենի նամակը, որով վերջինս հորդորել էր ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, իր պաշտոնավարումն ավարտող ԱՄՆ առաջնորդը վստահեցրել էր, որ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը «վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը»։

Ըստ նրա` խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ապահովություն եւ կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ նաեւ կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Բայդենը միաժամանակ շեշտել է, որ Խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն եւ փոխզիջում: ԱՄՆ նախագահը նաեւ նշել է այն մասին, որ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Արդյո՞ք իրական խաղաղության մասին է խոսքը, «Իրավունք»-ը պարզել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ տեսակետը:

— Պարոն Մանասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ մի կողմից Նիկոլ Փաշինյանը մեծ խոստումներ է ստանում Միացյալ Նահանգներից, իսկ մյուս կողմից ի հեճուկս ԱՄՆ-ի՝ գնում է Կազան եւ մասնակցում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:


— Գիտեք, մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակն այնքան բարդ է, որ շատ դժվար է հաշվարկել, թե դրա հետեւանքներն ու շարժառիթները որոնք են: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է նաեւ Ադրբեջանի առաջնորդի՝ Ալիեւի հետ հանդիպելու համար: Այսպես ասած, պայմանագրի փաստաթղթի կապակցությամբ, միջազգային հնչեղություն տալու հայկական Հանրապետության դիրքորոշմանը: Ավելին ասեմ, մոտակա ժամանակներում «ԲՐԻԿՍ»-ի դիրքերի ուժեղացումը, (որը շատ հնարավոր է) նոր խնդիրներ կարող է մեր առջեւ դնել եւ, ըստ հին քայլերի սխալական լինելու գիտակցման, կարելի է գալ այդպիսի եզրակացությունների, քանի որ այժմ գնում է աշխարհի մեծ վերաբաժանում, եւ այդտեղ բոլորովին լավ չէր լինի, եթե Հայաստանը (ես արդեն ոչ թե Նիկոլի դիրքից եմ խոսում, այլ անձնական կարծիք եմ հայտնում) հայտնվի այդպիսի կռվախնձորի կարգավիճակում: Այստեղ մեզ պետք են բոլորովին նոր մոտեցումներ եւ գաղափարներ, այլ ոչ թե առավոտյան խոսել Ռուսաստանի օգտին, երեկոյան՝ Եվրոպայի, գիշերը՝ Միացյալ Նահանգների օգտին: Այդպիսի կտրուկ անցումները՝ մեզ վրա բավական թանկ են նստում:
Մեզ հիմնարար գաղափարներ են պետք, որոնց շնորհիվ կարող ենք կայունություն ապահովել: Կազանյան այցն իմ կարծիքով՝ կարող էր նաեւ ակցիա լինել այն պայմանով, որ Հայաստանը ներկայացվի «ԲՐԻԿՍ»-ի գոնե համակիրը, որպեսզի ցուցադրվի Հայաստանի խաղաղասիրական դիրքորոշումը: Այլ բան, եթե ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Հատկապես այն դեպքում, որ դրանք չեն հրապարակվել եւ չեն հռչակվել, ապա պետք է այստեղ ասել, որ առաջիկա զարգացումները ցույց կտան, թե այնտեղ ինքը կոնկրետ ի՞նչ է ասել, որովհետև կարող է կոնկրետ մի բան ասել, բայց մեկ այլ բան այնտեղ անել: Հետագայում էլ կարելի է ասել, որ կանխատեսելի չէ մեր իշխանության քաղաքական վարքը: Քաղաքականության մեջ եթե ուզում ես ընկերություն անել, ապա ընկերոջ համար պետք է կանխատեսելի լինես: Հիմա, թե ովքե՞ր են մեր ընկերները եւ թշնամիները՝ դեռեւս կարգին չգիտենք: Դրա համար քաղաքականությունն էլ դժվար հասկանալի է առայժմ:


— Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը Կազան այցով կտրե՞ց Միացյալ Նահանգների խոստացած հնարավորությունների թելը:


— Չեմ կարծում: Իմ կարծիքով՝ դա մեկ օրվա կտրվող կապ չէ: Ես մեկ անգամ եւս կնշեմ, որ այդ տեսակ ջղաձիգ քայլերը մեզ վրա բավականին թանկ են նստում: Ընդհանրապես, ամեն բան եթե պետք է անել, ապա հարկավոր է անել որոշակի զարգացումների արդյունքում այնպիսի կերպով, որպեսզի դա լինի համոզիչ՝ ինչպես աշխարհի համար, այնպես էլ ե՛ւ գերտերությունների, ե՛ւ շրջապատի մեր բարեկամների համար: Այ հիմա նաեւ Ռուսաստանն ու Իրանն արդեն ռազմավարական դաշնակիցներ են, եւ մենք այս պարագայում ուզենք, թե չուզենք պետք է դա եւս հաշվի առնենք, ու հատկապես այն, որ Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամադրված են, ինչպես արդեն նկատել եք, խիստ բացասական կեցվածք դրսեւորելով: Ավելին՝ ոչ միայն վատ են տրամադրված կամ նույնիսկ կարելի է ասել՝ բացասական, այլ նաեւ ուժային քայլերի հնարավորություն է նախատեսվում նրանց կողմից, քանի որ աշխարհի վերաբաժանման (նայած թե այնտեղ նաեւ ի՞նչ գործընթաց է՝ քաղաքական կամ տնտեսական) ժամանակ այդտեղ ամեն մետրն անգամ կարեւոր է, թե ում կողմն է: Բայց մենք լավ կլիներ, որ մեր կողմը լինեինք եւ կարողանայինք այնպիսի մի կարգավիճակ ապահովել մեզ համար, որը ընդունելի կլինի այդ երկու կողմերի համար էլ, եւ որն այն վտանգները չի պարունակի իր մեջ, որպեսզի մինչեւ հիմա արած մեր քայլերը չլինեն ի վնաս մեզ:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Թուրան կոչվող բրիտանա-թուրքական պրոյեկտի դեմն առնելու մեկ ճանապարհ կա. ՆահապետյանՔաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անելիք ունի գեներալ Արթուր ՎանեցյանըԱյս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանի շուրթերից պետք է հնչի հիմա, հետո ուշ կլինի. ՀԱՊ կուսակցություն ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Շիրակի մարզպետի ու սիրված համայնքապետի բարձր հովանու ներքո լուսավորվեց տոնակսն Արթիկը Մի՛ վախեցեք եւ չհանձվեք. Արթուր ՎարդանյանՀայրենիք ազատագրողը հողատուի հետ բանավիճելու բան չունիԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը․ հայտնի են օրակարգային հարցերըՌոբերտ Քոչարյանը վաղուց չի կարդում Փաշինյանի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումներըՄեր պետության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետՀիշեցումՄահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր ՄալայանըՆախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել1920-ականներին Լիբանանում հայ որբերի կողմից հյուսված գորգը Հայաստանում էԾանր քաշերը գտնվում են ուժեղագույնի ձեռքերում. Լաշա Տալախաձեն` Վարազդատ Լալայանի մասին Անչափ հուզիչ. Տաթև Ասատրյանն իրականացրել է Նժդեհի ամանորյա երազանքը` գնելով մոտոցիկլետՏիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքն աճել էԼուկաս Սելարայանն այս շաբաթ կփոխի ակումբային գրանցումը Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին տեսնել Հաղթանակի հիշատակը կիսելու պատրաստ բոլոր օտարերկրյա հյուրերին. ՊեսկովՓաշինյանին խորհուրդ ենք տալիս բանավիճել ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ«Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ» շարժումը կտրականապես դեմ է նացիզմի ցանկացած դրսեւորմանըՍուրբ Ծննդյան առթիվ բրիտանական թագավորական մի շարք նստավայրեր բացվում են այցելուների առջևՀանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենակարճահասակ կանայք Էրդողանը շատ հեռուն է գնացել եւ ընկել է, այսպես ասած, թակարդը. Կարեն Հովհաննիսյաննախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ «դուխով» հրավիրել եսPantone գույնի ինստիտուտը հայտնել է 2025-ի տարվա գույնը Մասկը Տեխասում Մոնտեսսորի մեթոդի հիման վրա նախակրթարան է բացումՈւրուգվայցին ստեղծել է Մեսսիի դիմանկարով մեքենա՝ բաղկացած 100,000 ոսկեգույն մետաղադրամից ՆԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերԱռայժմ Պուտինի և Թրամփի համար իրական ազդակներ չեն եղել. ՌԴ Նախագահի մամուլի քարտուղարՉինացի գիտնականները «ռոբոտ-կատու» են ստեղծել Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառումը. ՓաշինյանՊուտինն ու Լուկաշենկոն մի քանի օրից կհանդիպենMeta-ն որոշել է ներդրումներ կատարել միջուկային էներգետիկայի ոլորտում՝ արհեստական բանականության զարգացման համարՄոսկվա-Թեհրան համապարփակ ռազմшվարական գործընկերության համաձայնագիրը կարող է ստորագրվել հունվարինՆիկոլն Էրդողանի համար ժամանակ է շահում.Armenian infoՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում համաձայնագիր է ստորագրվել ՀՀ-ում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասինԽՍՀՄ֊ կդառնար 102 տարեկան Ես հալածվողի նմա՞ն եմ. ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը` Փաշինյանի քայլերի մասինՓիղ հեծնելուց հետո Ալենը սկսել է պարել.Armenian infoԱնդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են… Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները. ԲացառիկԱնվանվել է դիետա, որը կարող է պաշտպանել վիրուսային վարակներից․ Scandinavian Journal of Public HealthYouTube այցելությունների քանակը Ռուսաստանում ռեկորդային նվազագույնի է հասելՊուտինը տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է ԱլիևինԿրեմլը մեկնաբանել է Ասադի ենթադրյալ ամուսնալուծության, ունեցվածքի սառեցման մասին տեղեկություններըՊուտինը Փեզեշքիանին 2025-ի առաջին օրերին ՌԴ այցելելու հրավեր է արելՋազի մաեստրո Լեւոն Մալխասյանը նշում է իր հոբելյանական 80-րդ տարեդարձըՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԹուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակությունԵրևանյան տրանսպորտում հունվարի 1-ց 100 դրամանոցներով այլևս հնարավոր չի լինի վճարել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top