OnePlus ընկերությունը Չինաստանում ներկայացրել է նոր սմարթֆոն OnePlus 13-ը
ՀասարակությունOnePlus ընկերությունը Չինաստանում ներկայացրել է նոր առաջատար սմարթֆոն OnePlus 13-ը: Սարքն ունի մեծ և պայծառ էկրան, հզոր ապարատային հարթակ, տարողունակ մարտկոց և տեսախցիկի առաջադեմ համակարգ:
Սարքն աշխատում է առաջատար Snapdragon 8 Elite պրոցեսորով (3 նմ, երկու Oryon միջուկ (Phoenix L) 4320 ՄՀց հաճախականությամբ, վեց Oryon միջուկ (Phoenix M) 3530 ՄՀց հաճախականությամբ, iGPU Adreno 830: AnTuTu հարթակում այս չիպը հավաքում է 3,18 միլիոն միավոր:
Սմարթֆոնն առաջարկում է նաև մինչև 24 ԳԲ LPDDR5X օպերատիվ հիշողություն և մինչև 1 ՏԲ UFS 4.0 ներկառուցված հիշողություն: Սարքն օգտագործում է գոլորշիացման խցիկով հովացման համակարգ՝ ջերմության 9925 մմ2 ընդհանուր տարածման տարածքով: