Թուրան կոչվող բրիտանա-թուրքական պրոյեկտի դեմն առնելու մեկ ճանապարհ կա. Նահապետյան Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անելիք ունի գեներալ Արթուր Վանեցյանը Այս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանի շուրթերից պետք է հնչի հիմա, հետո ուշ կլինի. ՀԱՊ կուսակցություն ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Շիրակի մարզպետի ու սիրված համայնքապետի բարձր հովանու ներքո լուսավորվեց տոնակսն Արթիկը Մի՛ վախեցեք եւ չհանձվեք. Արթուր Վարդանյան Հայրենիք ազատագրողը հողատուի հետ բանավիճելու բան չունի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը․ հայտնի են օրակարգային հարցերը Ռոբերտ Քոչարյանը վաղուց չի կարդում Փաշինյանի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները Մեր պետության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ

Նիկոլը՝ Ալիեւի հետ միասին, ընթանում է հայկական պետության գոյությանը վերջ տալու ճանապարհով

Վերլուծություն

«Սրբազան շարժում» կոչվածը չկանխելով հայադավի չարագործությունները` նպաստեց դրանց շարունակմանը

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի կամ, ինչպես ասում են՝ Արաբաթ Միրզոեւի (հայտնի է նաեւ՝ որպես «գործակալ Օմեգա») գլխավորած «կանտորան», ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ անհամբերությամբ սպասում է դաշինքի հետ ավելի ամուր գործընկերության կառուցմանը:

«30 տարի առաջ Հայաստանը միացավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, ինչը նշանավորեց կարեւոր պահ նրա պաշտպանական եւ քաղաքական փոխգործակցության համար»,- նշված է X սոցցանցում հրապարակված արտգործնախարարության հայտարարության մեջ:

Նիկոլի իշխանական ոհմակից որեւէ մեկը կարո՞ղ է ներկայացնել, թե որն է Հայաստանին այդ պաշտպանական եւ քաղաքական փոխգործակցության տված իրական եւ ոչ թե իմիտացիոն օգուտը…

Ի՞նչ պաշտպանական եւ քաղաքական փոխգործակցության ու խաղաղության մասին կարելի է բարբաջել, երբ այդ նույն ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից Թուրքիան (ՆԱՏՕ-ում բանակի թվակազմով 2-րդն ԱՄՆ-ից հետո), թեկուզ իր Զինված ուժերի փոքր մասով, բայց, այնուհանդերձ, Ադրբեջանի հետ միասին մասնակցել է հայերիս դեմ 44-օրյա պատերազմին եւ այդ ընթացքում նաեւ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին…

Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ հանդես է գալիս Հայաստանի հետ խնդիրներն ուժի միջոցով լուծելու սպառնալիքներով, ու պատերազմի վտանգը դամոկլյան սրի նման կախված է մեր երկրի գլխին…

Քանի որ ՆԱՏՕ-ն փաստացի գլխավորում է սատանայապաշտ մասոնների հիմնադրած ու նրանց կողմից առ այսօր ղեկավարվող ԱՄՆ-ը, իսկ սատանայապաշտների հայտնի սկզբունքներից է իրողությունները, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելու սկզբունքը, իրականում «Գործընկերություն հանուն պատերազմի» ծրագիրը ներկայացված է իբրեւ «Գործընկերություն հանուն խաղաղության»:

Արաբաթի կանտորայի հրապարակման մեջ նշված է նաեւ, որ Երեւանը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանը եւ ամրապնդմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ընդհանուր արժեքներին եւ շահերին: Հերթական բարբաջանքը, ի՞նչ «ընդհանուր արժեքներ», որո՞նք են այդ ընդհանուր արժեքները…

Ախր հո գիտե՞նք, չէ՞, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ- ի անդամ այլ պետությունների, Արեւմուտքի՝ բարոյական ու հոգեւոր արժեքներից զուրկ իշխող վերնախավերի այդ «արժեքները» կամ, ավելի ճիշտ, հակաարժեքները մարդու իրավունքների ու դրանց պաշտպանության անվան ներքո ԼԳԲՏ քարոզչությունն է, պղծագործության տարածումը, հրապարակային, ցուցադրական սատանայապաշտությունը, աստվածանարգությունը, Քրիստոսի ծաղրումն ու նսեմացումը (վկան՝ ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ 2024թ. ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությունը), մանկապղծությունը, պոռնկությունը, զոոֆիլիան, քայքայիչ եւ ամբողջատիրական աղանդների գործունեությանն ազատություն տալը…

Ինչ վերաբերում է ընդհանուր շահերին, ապա դրանք իսկապես կան՝ հանձին Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի դեմ գործելու ընդհանուր շահերի, բայց ընդգծենք, որ դրանք ոչ թե Հայաստանի ու նրա ժողովրդի, այլ Հայաստանում իշխանությունը զավթած եւ Արեւմուտքին ծառայող հակահայերի ոհմակի շահերն են:

«Միասին մենք ձգտում ենք հասնել եւ բարձրացնել տարածաշրջանային անվտանգությունն ընդլայնված երկխոսության եւ համագործակցության միջոցով։ Մենք անհամբերությամբ սպասում ենք ավելի ամուր գործընկերության կառուցմանը եւ մեր պաշտպանական ներուժի հզորացմանը»,- նշված է ԱԳՆ-ի հիշյալ հայտարարության մեջ։

Ինչպես հասկանալի է, Հայաստանի պաշտպանական ներուժի հզորացման կապակցությամբ արտահայտված ակնկալությունը նիկոլազոմբիների համար նախատեսված հերթական լոլոն է, քանի որ 2020թ. միտումնավոր պարտվողական պատերազմ վարած, 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու հետո պետական դավաճանության բազմաթիվ փաստերով մերկացված Նիկոլ հայադավը եւ իր հանցախումբը չեն կարող Հայաստանի պաշտպանական ներուժի իրական հզորացման նպատակ ունենալ:

Այն, ինչ անում են նրանք նշված ուղղությամբ, ընդամենը Հայաստանի պաշտպանական ներուժի հզորացման երեւութականություն, պատրանք ստեղծելու նպատակով արվող իմիտացիոն քայլեր են, ինչպես ՌԴ-ից, առանց մեծ կամ միջին հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռների, թանկարժեք Су- 30СМ կործանիչների գնումը, որոնք պատերազմի ընթացքում չգործադրվեցին ու մետաղաջարդոնից գրեթե չտարբերվեցին:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ նույն Արաբաթ Միրզոեւը 2023թ. նոյեմբերի 3-ի հայտարարությամբ, ի գիտություն ՌԴ-ի, ընդգծեց. «Երեւանը շարունակելու է խորացնել եւ ամրապնդել կապերը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ»:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան մատնանշել էին Ռուսաստանի մասին հայկական ԶԼՄ-ների օդիոզ հրապարակումները: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այն ժամանակ հայտնել էր, որ հայ հավատարմատարին մատնանշել են «հանրապետության տեղեկատվական տարածքում սանձարձակ հակառուսական արշավի անընդունելիությունը»:

Նույն օրը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը «The Wall Street Journal»-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ ոչ մի առավելություն չի տեսնում», ինչպես նաեւ, որ Երեւանը որոշել է դիվերսիֆիկացնել հարաբերություններն անվտանգության ոլորտում:

Այս տարվա մարտին Յենս Ստոլտենբերգը, որն այն ժամանակ զբաղեցնում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, հայտարարել էր, որ Հայաստանն ու Հյուսիսատլանտյան դաշինքը մոտ են նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը: Դա նաեւ Նիկոլի եւ իր ոհմակի ուզածն է, միայն թե վատ չէր լինի հիշեին ՆԱՏՕ-ի պոչը բռնած Զելենսկուն եւ Ուկրաինան…

ՆԻԿՈԼ Ի ԵՎ ԻՐ ՈՀՄԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ` ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՑՄԱՆԸ

Նիկոլ հայադավը շատ լավ հասկանում է, որ իր եւ իր ոհմակի վարած քաղաքականությունը տանում է Հայաստանի` որպես պետության, վերացմանը, եւ չի էլ թաքցնում, իր նախընտրած խորհրդանշական միջոցներով արտահայտում է դա: Մեզ ու մեր երկրին սպասվող այդ ապագան (հիշենք Նիկոլի եւ իր ՔՊ-ական խմբակի կարգախոսը՝ «Ապագա, կա՛ ապագա»), ինչպես Տավուշի բնակավայրերն ու տարածքներն Ադրբեջանին հանձնելուց առաջ, այնպես էլ հետո քանիցս հրապարակայնորեն ներկայացրեց մեր պետական դրոշի եռագույնը պատկերող երեք ավազի ժամացույցների միջոցով՝ խորհրդանշելով, որ Հայաստանի գոյությանը քիչ, շատ քիչ է մնացել: Ի դեպ, բոլորովին վերջերս էլ՝ հոկտեմբերի 18- ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում հանդիպման ժամանակ, նորից ասպարեզ է բերել այդ ժամացույցները, հետը տարել, ցուցադրել է…

Նիկոլը շարունակում է իր սեւ գործն անել եւ, հավանաբար, հասկացնում է, որ Հայաստանի կործանման ծրագիրը մոտեցնում է ավարտական փուլին, հետո կասի՝ հասկացնում էի, չհասկացան…

Հա, ինչ-որ շարժում կար՝ «սրբազան» հորջորջված, ո՞ւր է…

Նիկոլն անցած ամիս Կազանում ունեցել է ընդամենը երկու երկկողմ հանդիպում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ի տարբերություն Իրանի նախագահի հետ հանդիպման, հոկտեմբերի 24-ին Ալիեւի հետ հանդիպման ընթացքում, ինչպես ավելի վաղ դա նկատել եւ ֆեսբուքյան իր էջում գրել է նախկինում Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, բացակայել են պետությունների դրոշները, փոխարենը՝ դրված են ջրի շշեր:

«Ուշագրավ է մի կարեւոր դրվագ. ի տարբերություն Իրանի նախագահի հետ հանդիպման, Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ բացակայում են դրոշները,- գրել է Ղազարյանը եւ ընդգծել, որ այդպես կարող է լինել միայն նույն երկրի երկու տարբեր ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ. «Փաստորեն, Իլհամ Ալիեւը, որի գլխավոր նպատակը Հայաստանը որպես պետություն վերացնելն է, աստիճանաբար հասնում է իր նպատակին, քանի Հայաստանում իշխում են դրա կամակատար մեր հայրենիքի գողերը»։

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐ ՍԻՄՎՈԼԻԶՄՈՎ ԿՐԿԻՆ ԱՂԵՏ Է «ԱՎԵՏՈՒՄ»

«Կարծիք ձեւավորողների» հետ հոկտեմբերի 21-ին կայացած հանդիպման ժամանակ նրա առաջ դրված է եղել Մովսես Խորենացու «Ողբը»։ Տեղեկացնելով այս մասին` Ֆեյսբուքի օգտատերերից Նելլի Երիֆանովան գրել է. «Կադրերում երեւում են Խորենացու հետեւյալ տողերը.

«Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից եւ հովվակցից զրկված։ Այլեւս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում եւ հանգիստ ջրերի մոտ սնվելիս եւ ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում եւ գահավեժ տեղերում»։

ՆԻԿՈԼԸ ՀԱՍԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀՍԿԻՉ- ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿԵՏԻՑ ՎՌՆԴԵԼՈՒՆ

Նիկոլ հայադավը Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում 2024թ. հոկտեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ հասել է ՌԴ նախագահի հետ այն պայմանավորվածությանը, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստանի եւ Իրանի միջեւ պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ իրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից: Կոպիտ ասած՝ հասել է ռուսական սահմանապահներին այնտեղից, հոկտեմբերի 8-ից հաշված, մոտ 3 ամսից վռնդելուն:

Եվ սա այն նպատակով, որպեսզի հիշյալ հսկիչ-սահմանային կետում ռուսական սահմանապահների կողմից տարիներ շարունակ ու ներկայումս սահմանային եւ անձնագրային հսկողություն իրականացնելու փաստը 2025թ. հունվարի 1-ից այլեւս հնարավոր չլինի որպես օրինակ բերել Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհին տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինների կողմից իրականացնելու համար: Նրա, ինչի մասին ավելի վաղ նշել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Վերջինս, ինչպես նախկինում արդեն գրել ենք, «Ռոսիյսկայա գազետա»-ին 2022թ. սեպտեմբերի վերջին տված հարցազրույցում պարզաբանել էր, որ վերը նշված ճանապարհին Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը սահմանային եւ անձնագրային հսկողություն իրականացումն է, սահմանային եւ անձնագրային հսկողության այնպիսի միջոցառումների իրականացումը, ինչպիսիք, ասենք, իրականացվում են Իրանից Հայաստան մուտք գործելիս։

Ցավոք, Վ. Պուտինը Նիկոլի վերոնշյալ պահանջը չէր կարող չկատարել, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի եւ իր ոհմակի կողմից ՌԴ նախագահի մերժումը շատ արագ կմեկնաբանվեր, կհայտարարվեր իբրեւ Հայաստանի ինքնիշխանության խախտում:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






Թուրան կոչվող բրիտանա-թուրքական պրոյեկտի դեմն առնելու մեկ ճանապարհ կա. ՆահապետյանՔաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անելիք ունի գեներալ Արթուր ՎանեցյանըԱյս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանի շուրթերից պետք է հնչի հիմա, հետո ուշ կլինի. ՀԱՊ կուսակցություն ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Շիրակի մարզպետի ու սիրված համայնքապետի բարձր հովանու ներքո լուսավորվեց տոնակսն Արթիկը Մի՛ վախեցեք եւ չհանձվեք. Արթուր ՎարդանյանՀայրենիք ազատագրողը հողատուի հետ բանավիճելու բան չունիԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը․ հայտնի են օրակարգային հարցերըՌոբերտ Քոչարյանը վաղուց չի կարդում Փաշինյանի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումներըՄեր պետության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետՀիշեցումՄահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր ՄալայանըՆախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել1920-ականներին Լիբանանում հայ որբերի կողմից հյուսված գորգը Հայաստանում էԾանր քաշերը գտնվում են ուժեղագույնի ձեռքերում. Լաշա Տալախաձեն` Վարազդատ Լալայանի մասին Անչափ հուզիչ. Տաթև Ասատրյանն իրականացրել է Նժդեհի ամանորյա երազանքը` գնելով մոտոցիկլետՏիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքն աճել էԼուկաս Սելարայանն այս շաբաթ կփոխի ակումբային գրանցումը Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին տեսնել Հաղթանակի հիշատակը կիսելու պատրաստ բոլոր օտարերկրյա հյուրերին. ՊեսկովՓաշինյանին խորհուրդ ենք տալիս բանավիճել ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ«Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ» շարժումը կտրականապես դեմ է նացիզմի ցանկացած դրսեւորմանըՍուրբ Ծննդյան առթիվ բրիտանական թագավորական մի շարք նստավայրեր բացվում են այցելուների առջևՀանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենակարճահասակ կանայք Էրդողանը շատ հեռուն է գնացել եւ ընկել է, այսպես ասած, թակարդը. Կարեն Հովհաննիսյաննախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ «դուխով» հրավիրել եսPantone գույնի ինստիտուտը հայտնել է 2025-ի տարվա գույնը Մասկը Տեխասում Մոնտեսսորի մեթոդի հիման վրա նախակրթարան է բացումՈւրուգվայցին ստեղծել է Մեսսիի դիմանկարով մեքենա՝ բաղկացած 100,000 ոսկեգույն մետաղադրամից ՆԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերԱռայժմ Պուտինի և Թրամփի համար իրական ազդակներ չեն եղել. ՌԴ Նախագահի մամուլի քարտուղարՉինացի գիտնականները «ռոբոտ-կատու» են ստեղծել Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառումը. ՓաշինյանՊուտինն ու Լուկաշենկոն մի քանի օրից կհանդիպենMeta-ն որոշել է ներդրումներ կատարել միջուկային էներգետիկայի ոլորտում՝ արհեստական բանականության զարգացման համարՄոսկվա-Թեհրան համապարփակ ռազմшվարական գործընկերության համաձայնագիրը կարող է ստորագրվել հունվարինՆիկոլն Էրդողանի համար ժամանակ է շահում.Armenian infoՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում համաձայնագիր է ստորագրվել ՀՀ-ում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասինԽՍՀՄ֊ կդառնար 102 տարեկան Ես հալածվողի նմա՞ն եմ. ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը` Փաշինյանի քայլերի մասինՓիղ հեծնելուց հետո Ալենը սկսել է պարել.Armenian infoԱնդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են… Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները. ԲացառիկԱնվանվել է դիետա, որը կարող է պաշտպանել վիրուսային վարակներից․ Scandinavian Journal of Public HealthYouTube այցելությունների քանակը Ռուսաստանում ռեկորդային նվազագույնի է հասելՊուտինը տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է ԱլիևինԿրեմլը մեկնաբանել է Ասադի ենթադրյալ ամուսնալուծության, ունեցվածքի սառեցման մասին տեղեկություններըՊուտինը Փեզեշքիանին 2025-ի առաջին օրերին ՌԴ այցելելու հրավեր է արելՋազի մաեստրո Լեւոն Մալխասյանը նշում է իր հոբելյանական 80-րդ տարեդարձըՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԹուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակությունԵրևանյան տրանսպորտում հունվարի 1-ց 100 դրամանոցներով այլևս հնարավոր չի լինի վճարել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top