Господа, подайте что - нибудь на пропитание. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԱԼԵՆԸ` ՆԻԿՈԼԻՆ
(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՌԱՑԱՎ ՀԻՇԵԼ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ` 2014 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԿԱՏԱՐԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
Սաղին հիշիք, ինձի չհիշիք։
**
ДЖЕНТЛЬМЕНЫ УДАЧИ
(ԱԺ-ՈՒՄ ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ԵՎ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԼԵԶՎԱԿՌՎԻ ԱՌԻԹՈՎ ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Он же Аргишти, кто его посадит!
**
ՍԱԼՈՄԵ ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼՈՒ ԵՐԳԸ
(ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼ ՄԵԹՈԴԸ» ` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պտտվիր, պտտվիր կարուսել,
Ես քո երգը Հայաստանում եմ լսել։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ՄԵՆՔ ՀԻՄԱ ՓՈՂԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ, ԵԿԵԼ ԵՄ ԱՅՍՏԵՂ՝ ՓՈՂ ԽՆԴՐԵԼՈՒ. ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՏՆՕՐԵՆ ԱՐՄԵՆ ՔՈԼՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Господа, подайте что - нибудь на пропитание.
Մուսյո, ժը նե մանժ պա սիս ժուղ։
**
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(«ԱՅԲ» ԴՊՐՈՑԻՑ ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի` Լեւոն Քոչարյանի տղային «ԱՅԲ» դպրոցից հեռացրել են, քանի որ աշակերտները Մեսրոպ քահանայի աջը համբուրում էին, իսկ նա ոչ նրա աջն է համբուրել, ոչ էլ` խաչը:
**
«ԵՐԿՈՒ ՔՈՒՅՐ ԵՆ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ԲՈՅԻ»
(ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ` ԲԱՔՈՒ ԳՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Ադրբեջանի Միլիմեջլիսի` Արարատ Միրզոյանը երազում Բաքուն է տեսնում, իսկ Նիկոլը երազում է, որ Արարատը թուրքերի սիմվոլը դառնա:
**
ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԸՆԹՐԻՔԻ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԻՆ
Ողջունում եմ փորները` կուշտ, հաջողակ, բայց քծնանքի եւ շողոքորթության ծարավ տղամարդ մասնակիցներին:
**
ՓՈՂ Է ՊԵՏՔ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՔ, ՓՈՂ Է ՊԵՏՔ
Բրենդային խանութների միավորումից հայտնում են, որ Աննա Հակոբյանը նախորդ միլիոնանոց հավաքից հետո 38 հազար դոլարանոց պայուսակ գնեց, իսկ այս հավաքից հետո` երկարաճիտ թանկարժեք կոշիկներ կգնի: