Ինձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա, Փաշինյանն էլ է քննադատել ինքն իրեն․ Հրաչյա Հակոբյան
ՆերքաղաքականՔՊ–ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում խուսափեց պատասխանել, թե ինչ են քննարկել երեկ ՔՊ նիստում։
«Մանրամասներ չեմ ուզում ասել, դա մեր ներթիմային հարցերն են, որոնք պարբերաբար քննարկում ենք»,– ասաց նա՝ նշելով, որ էթիկապես ճիշտ չի համարում մանրամասներ հայտնելը։
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք խնդիրներ կան թիմի ներսում՝ Հակոբյանն ասաց․ «Խնդիրներ այս վեց տարվա ընթացքում մի շտ եղել են, մենք քննարկել ենք տարբեր խնդիրներ մեր կուսակցության ներսում»։
Նա նշեց, որ մամուլից է իմացել, թե ինքը դժգոհ է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից ու նրա դեմ գործընթաց է ձեռնարկել, ապա կրկին հրաժարվեց մանրամասներ ներկայացնել նիստից։
«Նմանատիպ քննարկումներ շատ է եղել մեր թիմում, շատ ենք հավաքվել փակ դռների հետեւում, խոսել ենք ամեն ինչի մասին, քննադատել ենք իրար։ Ինձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա։ Փաշինյանն իր խոսքում քննադատել է նաև ինքն իրեն»,– լրագրողներին ասաց Հակոբյանը։