Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր Կարլսոնին
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը «հիվանդ» է անվանել իրեն «Ռուսաստանի բարեկամ» բնութագրողներին՝ ասելով, որ հենց նա է հասել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության կասեցմանը։
Այս մասին ԱՄՆ նախագահի թեկնածուն հայտարարել է լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։ ՄԻաժամանակ Թրամփ ընդգծել է հետեւյալ մտքերը.
Նա խոստացել է «առանձնացնել» Ռուսաստանը և Չինաստանը, եթե հաղթի առաջիկա նախագահական ընտրություններում:
Ամենավատ բանը, որ արել է Միացյալ Նահանգները, հանցագործներին թույլ է տվել մտնել երկիր: Նա նշեց, որ ընտրություններում հաղթելու դեպքում կսկսի զանգվածային արտաքսումներ:
Ակնկալում է իր ամենամոտ աջակիցներին՝ Իլոն Մասկին և Ռոբերտ Քենեդի կրտսերին նշանակել «ազդեցիկ պաշտոններում» իր ապագա վարչակազմում:
Դեմոկրատներն իսկապես ցանկանում են «ցեխ շպրտել Ռուսաստանի վրա», ուստի մանտրայի պես շարունակում են կրկնել «Ռուսաստանը վատն է»: «Մենք ունենք Չինաստան, ունենք Հյուսիսային Կորեա: Բայց եթե մենք ունենք խելացի նախագահ, ով կարող է նորմալ շփվել Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և ԿԺԴՀ նախագահների հետ, ապա խնդիրներ չպետք է լինեն»,- ասում է Թրամփը:
Կամալա Հարիսը շատ ցածր IQ ունի։ Թրամփը նրան անվանեց «խցանի պես համր»: