«Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո)
Հասարակություն»Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկար»։ Այս մասին իր էջում գրել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իսաբելա Աբգարյանը՝ տեսանյութ հրապարակելով մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանից:
Տեսանյութում երեւում է, որ կանգառն ամբողջությամբ լի է մարդկանցով եւ երբ գնացքը գալիս է, քաղաքացիներից միայն մի մասին է հաջողվում նստել այդքան բաղձալի գնացքը: Մյուսները մնում են կայարանում եւ սպասում հաջորդ գնացքին:
Չնայած, եթե մի երկիր ղեկավարում է Նիկոլի, իսկ մայրաքաղաքը` Ավինյանի պես մեկը, 90-ականներին դեռ շատ ենք երանի տալու: Սկսած անվտանգությունից, վերջացրած փողոցներով եւ մետրոյով: