«Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ-ի երեկվա՝ գիշերային ինքնաքննադատության նիստը թեժ է եղել: ՔՊ գրասենյակում հավաքված իշխանական կորիզը քննարկել է, որ պետք է պատժել որոշ թիմակիցների:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստի ընթացքում որոշ երիտասարդ ՔՊ-ականներ բարձրացրել են Հովիկ Աղազարյանի մանդատի անհամատեղելիության հարցը, քանի որ Աղազարյանն օգտագործել է ամբիոնը՝ իր որդիների գործերից խոսելու համար, ինչը արգելված է պատգամավորին օրենքով. նա շահերի բախում ունի: Մի խումբ առավել ուժայիններին քննադատողները բարձրացրել են Արգիշտի Քյարամյանի պահվածքի անթույլատրելիության հարցը: Մի խումբ էլ հայտարարել է, որ բոլոր խարդավանքների հեղինակը «ծերուկ» Անդրանիկ Քոչարյանն է, որը փորձում է բոլորին բոլորի դեմ հանել խմբակցության ներսում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում