«Հրապարակ». Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության՝ արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունը բուռն քննարկումների առիթ է տվել իշխանության ներսում։ Ոմանք ապշած են միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ստացած ձայներից՝ նա ոչ մի կողմ ձայն չի ստացել՝ 2 տարի արդարադատության փոխնախարար աշխատած, բազային լուրջ գիտելիքներ ունեցող Կիրակոսյանը զրո ձայն է ստացել, մինչդեռ ՔՊ-ում կարծում են, որ նրա եւ մյուս թեկնածուների մասնագիտական կարողություններն անհամեմատելի են։
Վերջին շրջանում նրա եւ իշխանության մոտեցումների միջեւ լուրջ հակասություններ են առաջացել, նա անգամ մտադիր էր հրաժարական տալ, սակայն նրան համոզեցին` հետ բերեցին, որովհետեւ նման աշխատանքի ունակ մարդիկ ՔՊ-ում չկան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իր նկատմամբ վերաբերմունքից խոցված է նաեւ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, որին անձամբ Փաշինյանն էր առաջադրել:
Նման քաստինգ կազմակերպելը եւ հրապարակավ թեկնածուին նվաստացնելը փաշինյանական ոճի մեջ են: Պարզվեց, որ քիչ թե շատ հեղինակություն վայելող թեկնածուներին հավաքել են, որ 32-ամյա Գալյանի համար ժողովրդավար ընտրությունների ֆոն ապահովեն։ Սարգսյանի օգտին 3 ձայն է գրանցվել, Գագիկ Ջհանգիրյանին կողմ են քվեարկել Սասուն Միքայելյանը եւ Վաղարշակ Հակոբյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում