Ռուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում. Իրանական աղբյուր
ՄիջազգայինՌուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում: Այս մասին հայտնում է իրանական աղբյուրը` մանրամասնելով.
«Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կամրագրի կողմերի ցանկությունը՝ առավել սերտ համագործակցել պաշտպանության և փոխգործակցության ոլորտում՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովի լիագումար նիստում։ Նա նշել է, որ համաձայնագիրը պատրաստվում է առաջիկայում ստորագրման»։