«Հրապարակ». Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հաղորդեցին, որ Բագրատ սրբազանը բուժզննման նպատակով 2 օրով մեկնելու է արտերկիր, մեր տեղեկություններով՝ Մոսկվա։ Լուրեր կան, որ այցի նպատակը ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները։
Ի դեպ, վերջին շրջանում ընդդիմադիր դաշտից հաճախացել են այցերը Մոսկվա, Կրեմլը սկսել է որոշակի հետաքրքրություն դրսեւորել ՀՀ-ի նկատմամբ, հատկապես՝ Վրաստանի ընտրություններից հետո։ Հիմա ՌԴ-ն Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ունի համաչափ զարգացող հարաբերություններ, իսկ Հայաստանի հետ` խնդիրներ:
Օրերս հայտնի դարձավ, որ մոտ 40 անձի մուտք է արգելվել ՌԴ, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանի եւ Խաչատուր Սուքիասյանի, արեւմտամետ քաղաքական գործիչների, սորոսական պատգամավորների:
ՌԴ-ն որոշել է դեռ իշխանություններին չդիպչել, բայց նրանց սատելիտներին ու հենարաններին պատժել: Այդ քայլերը ՀՀ իշխանական շրջանակներում անհանգստություններ են առաջացրել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում