ԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր
ՍպորտԼեհաստանում շարունակվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը (81 կգ) երկամարտի 218 կգ (100+118) արդյունքով դարձավ Մ20 Եվրոպայի առաջնության հաղթող: Պողոսյանը պոկում և հրում վարժություններում ևս դարձավ ոսկե մեդալակիր:
Արծաթե մեդալակիր դարձավ վրացի Նաթիա Գադելյան, որը 7 կգ-ով զիջեց հայ մարզուհին։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Ալինա Սուքիասյանը, որը երկամարտի 202 կգ (93+109) արդյունքով գրավեց 6-րդ տեղը: