Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆ
ՄիջազգայինԱդրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոնտինյիի կողմից արված մի շարք դիտարկումների։
Ադրբեջանի տարածքում օկուպացիային և անջատողականությանը վերջ դրած միջոցառումների բացասական գնահատականը, Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին կեղծ հղումները, «անավարտ խաղաղության» մասին Հայաստանի գաղափարներին աջակցող հայտարարությունները և մի շարք այլ զավեշտալի մոտեցումներ առաջին հերթին, ցույց են տալիս, թե ինչպես է ֆրանսիական կողմը խեղաթյուրում իրողությունները և շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։
Ֆրանսիայի պահվածքն ու սադրանքները, որոնք ուղղված են տարածաշրջանում էսկալացիայի շարունակմանը, ապացուցել են այս երկրի կողմից իրականացվող մտադրությունների և քաղաքականության իրական բնույթը և՛ հակամարտությունում, և՛ հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳն մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։