Ինչպես է պետք պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության ճիշտ պատկեր ստանալու համար
ԱռողջապահականՇատերին է հետաքրքրում Ինչպե՞ս պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության (սոնոգրաֆիա)։ Այս հարցին «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերներից մեկում մանրամասն ներկայացրել է «Իզմիրլյան» բկ-ի բժիշկ-սոնոգրաֆիստ, ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Նունե Եսայանը.
- Որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիան կատարվում է քաղցած ժամանակ, սովորաբար առավոտյան ժամերին: Եթե հետազոտությունը իրականացվում է օրվա երկրորդ կեսին, թույլատրվում է 4-6 ժամ առաջ թեթև նախաճաշ: Եթե հետազոտվողի մոտ հակում կա մեթեորիզմի (որովայնի փքվածություն) ցանկալի է մի քանի օր ընդունել ակտիվ ածուխ, մեկ երկու օր առաջ կերակրացանկից բացառել այնպիսի սննդատեսակները, որոնք նպաստում են աղիքներում գազերի առաջացմանը:
Միզապարկի և փոքր կոնքի օրգանների (շագանակագեղձը տղամարկանց, արգանդը կանանց մոտ) սոնոգրաֆիան կատարվում է լիքը միզապարկով։
Անոթների, վահանաձև գեղձի, երիկամների ուլտրաձայնային հետազոտության համար հատուկ նախապատրաստվելու կարիք չկա: