Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումը
ՀասարակությունԱրդեն մի քանի օր է` ինչ բուռն քննարկվում է երգչուհի Անահիտ Սիմոնյանի անկեղծ ու շոկային հայտարարություններն իր և Հայկոյի անձնական կյանքի մասին։
Անահիտը նախ պատմել էր այն մասին, որ մինչ իր և Հայկոյի ամուսնությունը իր ամենամտերիմ ընկերուհին կապվել էր Հայկոյի հետ։
Երգչուհին նշել էր, որ այդ դավաճանությունն իր համար ծանր էր և աններելի, և ինչպես ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի և այո, Անահիտը պատմել է, որ երբ Արմանը 3-4 տարեկան էր, նա իմացավ ընկերուհիներից մեկի և Հայկոյի դավաճանության մասին։
Անահիտը նշել էր, որ հանրությունը ճանաչում է այդ կնոջը, ուստի նա անուններ չի տալիս։
StarNews-ը անդրադարձել էր այս թեմային, ու դրանից հետո ողջ համացանցում շրջանառվում էր մեկ անուն՝ Լիլիթ Բասյան։ Սննդաբանը փորձում էր չանդրադառնալ բայց մեկնաբանությունները չէին դադարում և Լիլիթի գրառումը հրապարակվեց քիչ առաջ։
«Իմ դեմքը, երբ լուռ հետևում եմ մարդկանց կոմեդիկ պատմություններին, որոնք նրանք հորինում են և իրենց հավատացնում, որ այդ կոմեդիկ սյուժեները ճիշտ են։ Ինչո՞ւ ես սերիալներ չեմ դիտում։ Քանի որ դրանք ձանձրալի են։ Նախընտրում եմ հետևել մարդկանց կոմեդիկ պատմություններին»,-գրել էր Լիլիթը։
Հավելենք, որ այս կարծիքը հանրության շրջանում ձևավորվել է թերևս այն պատճառով, որ Հայկոն ու Անահիտը և Ալեքսանդրն ու Լիլիթը շատ մտերիմ էին, իսկ հետո նրանց մեջ անհասկանալի տարաձայնություն եղավ ընտանիքներն այլևս չէին շփվում, դա էլ բավական չէր նույն շրջանում և´ Անահիտն ու Հայկոն ամուսնալուծվեցին, և´ Ալեքսանդրն ու Լիլիթը։