«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն այցելել են ապօրինաբար ձերբակալված քաղաքացիներին
Ներքաղաքական«Հայկ Մամիջանյանի հետ այցելեցինք Ձերբակալվածների պահման վայր, որտեղ ապօրինաբար ձերբակալվել ու տեղափոխվել են 9 քաղաքացիներ:
Ձերբակալման հիմքում եղած հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են եւ իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա:
Իշխանությունը նաեւ այս փուլում նպատակ է դրել անթույլատրելի միջոցներով ճնշել բոլոր այն քաղաքացիները, ովքեր որեւէ ձեւով փորձում են բարձրաձայնել երկրում առկա անարդարությունների, ժողովրդավարության բացակայության եւ իշխանության տապալումների մասին», - գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: